«Հայտնիները» որպես արևմտյան և հոլիվուդյան մշակութային երազանքների հիմնական զոհեր
Արևմուտքում ժամանցային արդյունաբերությունը, ներառյալ երաժշտական շոու-բիզնեսն ու կինոարտադրությունը մշտապես հերոսներ է կերտում իրենց երկրպագուների համար գրավիչ կերպարներից՝ ֆինանսական բարգավաճման և հատկապես երիտասարդ երկրպագուներին գրավելու նպատակով:
Արևմուտքում ժամանցային արդյունաբերությունը, ներառյալ երաժշտական շոու-բիզնեսն ու կինոարտադրությունը մշտապես հերոսներ է կերտում իրենց երկրպագուների համար գրավիչ կերպարներից՝ ֆինանսական բարգավաճման և հատկապես երիտասարդ երկրպագուներին գրավելու նպատակով:
Երբ ինչ-որ մարդկանց անուններ սկսում են արծարծվել, խոշոր ընկերությունները դիմում են նրանց, և հստակ պլաններով ու նպատակներով, նրանց ներկայացնում են որպես հասարակության ազդեցիկ ու սիրված դեմքեր։ Վերջին տարիներին կինոարտադրության ու երաժշտության շոու-բիզնեսի որոշ աստղեր, հատկապես արևմուտքում, իրենց ներդրողների համար դարձել են փող աշխատելու գործարաններ, այնպես, որ նույնիսկ այս մարդկանց մահից հետո շարունակվում է նրանց ստեղծագործությունների լավ վաճառքը։ Այսօրվա կուլտուրայում սպորտի, կինոյի և մշակույթի բնագավառներում ճանաչված մարդկանց անվանում են «հայտնիներ» կամ «Celebrity», որոնք ունեն երկրպագուների մեծ բանակ։
Ամերիկացի հայտնի դերասան և երգիչ Էլվիս Ահարոն Փրեսլին (Elvis Presley) իր կենսակերպով, պահվածքով և կատարմամբ այնպիսին էր, որ նրան կարելի է անվանել «Celebrity», ինչպես մերօրյա հայտնի դեմքերը։ Էլվիսը ծնվել է 1935 թվականին աղքատ ընտանիքում Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Նա սկսել է երգել վաղ հասակից և շատ սիրված էր երիտասարդության շրջանում։ Էլվիսը միշտ իր շրջապատի հետ լարվածություններով լի և սկանդալային կյանքով է ապրել, և չնայած մեծ հարստության ձեռքբերմանը, նա միշտ բազմաթիվ թշնամիներ է ունեցել մամուլում, ընտանիքներում և ավանդական ամերիկյան քաղաքական գործիչների շրջանում: 1950-ականների վերջին ամերիկացի այս հայտնի երգիչը մտավ հոլիվուդյան կինոարտադրություն և իր մեծ ժողովրդականության շնորհիվ կարողացավ մեծ եկամուտներ բերել ամերիկյան կինոընկերությունների համար։
1977 թվականին, 42 տարեկան հասակում, Էլվիս Փրեսլին վաղաժամ մահանում է, որի մասին մամուլում հրապարակվում են ահռելի շշուկներ ու բամբասանքներ: Ամերիկացի ներդրողների համար Էլվիսը գրավիչ էր երաժշտական շոու-բիզնեսում և ամերիկյան կինոարտադրությունում ունեցած իր ազդեցության շնորհիվ, բայց վերջապես այս հայտնի աստղը նույնպես դարձավ այն մարդկանց ագահության զոհը, ովքեր նրան ասպարեզ էին բերել և օգտագործել փող աշխատելու համար: Էլվիսի դիրքն ու նշանակությունը Արևմուտքի և Հոլիվուդի ժամանցային արդյունաբերության համար այնպիսին է, որ վերջին տարիներին նրա կյանքի մասին տարբեր ֆիլմեր են նկարահանվել։ Այս վերլուծության շարունակության մեջ կուսումնասիրենք նրա կյանքի մասին նկարահանված 3 նշանավոր ֆիլմեր։
1. Էլվիսի սկանդալային հանդիպումը Նիքսոնի հետ
«Էլվիսը և Նիքսոնը» (Elvis & Nixon) ֆիլմը, որը նկարահանվել է Լիզա Ջոնսոնի (Liza Johnson) կողմից և ամերիկյան կինոթատրոնների էկրան է բարձրացել 2016 թվականին, պատմում է Սպիտակ տանը Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի (Richard Nixon) հետ Էլվիսի սկանդալային ու պատմական հանդիպման մասին, որից մնացել է ընդամենը մեկ լուսանկար։ Էլվիսի կերպարը մարմնավորող Մայքլ Շենոնը (Michael Shannon ) նամակ է գրում Սպիտակ տանը և հանդիպում խնդրում Նիքսոնի հետ։ Նիքսոնի խորհրդական Էգիլ Քրոգն (Egil Krogh), որի դերը խաղում է Քոլին Հենքսը (Colin Hanks), ով շատ էր հետաքրքրված Էլվիսով, տեսնելով նամակը՝ խիստ ջանքեր է գործադրում կազմակերպելու այդ հանդիպումը։ Նիքսոնի երիտասարդ խորհրդականն ամեն հնարք գործադրում է նախագահին համոզելու համար և նույնիսկ նշում է, որ նման հանդիպման անցկացումը մեծ քարոզչական օգուտ կբերի ընտրություններում նրա և Հանրապետական կուսակցության համար, սակայն Նիքսոնը, իր պահպանողական կեցվածքով, չի ցանկանում ընդունել այդ հանդիպումը։ Վերջապես Էգիլ Քրոգը զանգահարում է Նիքսոնի դստերը։ Նախագահի դուստրը, ով նույնպես Էլվիսի լուրջ երկրպագուներից էր, վիճում է հոր հետ և համոզում նրան ընդունել այս հանդիպումը, որպեսզի Նիքսոնը Էլվիսից ստորագրություն ստանա նախագահի դստեր համար։ Ի վերջո, հանդիպման համար պայմանները պատրաստ են, բայց ի սկզբանե այն ուղեկցվում է լարվածությամբ ու կոնֆլիկտով։ Էլվիսը թանկարժեք ատրճանակ է բերում Սպիտակ տուն՝ նախագահին նվիրելու համար, սակայն անվտանգության աշխատակիցները դա թույլ չեն տալիս՝ ասելով, որ նվերն իրենք կտան Նիքսոնին։ Էլվիսն, ով ԱՄՆ նախագահից լուրջ խնդրանք ուներ, համաձայնվում է, որպեսզի հանդիպումը հնարավորինս շուտ տեղի ունենա։ Էլվիսը մտնում է նախագահի աշխատասենյակ ու հանդիպում նրա հետ, սակայն այս հանդիպումը ջերմ ու ընկերական չէր։
Էլվիսը ցանկանում է, որ Նիքսոնը իրեն տա թմրանյութերի պատերազմի նշանը, որպեսզի նա կարողանա գաղտնի գործակալի պես պայքարել թմրակարտելների դեմ: Էլվիսը նաև բացասաբար վերաբերմունք է ցուցաբերում արևմտյան որոշ հայտնի երաժշտական խմբերի նկատմամբ, ինչպիսին է «The Beatles»-ը, և այդ խմբերի երաժշտության ոճը համարում է երիտասարդությանը այլասերելու գործոն։ Նիքսոնի և Էլվիսի հանդիպումը ավարտվում է սառը մթնոլորտում, թեև ԱՄՆ նախագահը համաձայնում է նշանը շնորհելու նրա խնդրանքին։ Սպիտակ տան համար ամենակարեւոր խնդիրը հուշանվերային լուսանկար ստանալն էր, որը Նիքսոնն օգտագործում է քարոզչական նպատակներով։ Նիքսոնի և Էլվիսի հանդիպումը, թեև լավ արդյունքներ չբերեց 1960-ականների և 70-ականների հանրահայտ դեմքի համար, բայց այն խիստ շահավետ էր Նիքսոնի և հանրապետականների քարոզչական շահարկումների համար։

2․ «Էլվիս»․ գերաստղի ինքնաոչնչացման շոու
Ռեժիսոր Բազ Լուրմանի (Baz Luhrmann) նկարահանած «Էլվիս» ֆիլմը էկրան է բարձրացել 2022 թվականին։ Ֆիլմի պատմությունը ներկայացնում է Էլվիս Փրեսլիի ծրագրերի մենեջեր գնդապետ Թոմ Փարքերի կյանքն ու հիշողությունները, որի կերպարը մարմնավորում է Թոմ Հենքսը (Tom Hanks), իսկ Էլվիսի դերը այս ֆիլմում խաղում է երիտասարդ ամերիկացի դերասան Օսթին Բաթլերը (Austin Butler)։ Էլվիսի հայրը սնանկանում է, և նրա ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Ֆինիքս քաղաքի աղքատ բնակչությամբ սևամորթների թաղամաս։ Դեռահաս տարիքում Էլվիսը ծանոթացավ «բլյուզ» երաժշտության ոճին և սևամորթների կրոնական երգեցողությանը, իսկ երբ երաժշտության ասպարեզում դառնում է հայտնի դեմք, օգտագործում է այս ոճը։ Բացահայտելով Էլվիսի տաղանդը, Փարքերը խրախուսում է նրան և ներդրումներ կատարում նրա զարգացման համար։ Էլվիսի սկանդալային շոուները բազմաթիվ երկրպագուներ են ունենում, և նա դառնում է հանրահայտ դեմք։ Իհարկե, Էլվիսի ապրելակերպն ու կատարումները դուր չեն գալիս որոշ ամերիկացի քաղաքական գործիչների և վերջիններս նույնիսկ սպառնում են նրան։ Փարքերը հանդիպում է որոշ քաղաքական գործիչների հետ, ովքեր դեմ են Էլվիսին, և խոստանում նրանց, որ նա կփոխի իր վարքը։ Հաղորդումներից մեկում, սակայն, Էլվիսը անընդհատ կրկնում է իր նախկին արարքները, եւ դա զայրացնում է ամերիկյան իշխանություններին։ Էլվիսը, որպես երիտասարդությանը այլասերող և անբարոյական տարր, ստիպված է լինում լքել Ամերիկան՝ ընդունելով զինվորական ծառայության անցնել Գերմանիայում՝ բանտարկվելուց խուսափելու համար։ Գերմանիայում Էլվիսը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Պրիսցիլային, որին մարմնավորում է Օլիվիա ԴեՋոնգը (Olivia DeJonge )։ Փարքերը նորից գնում է Էլվիսի մոտ և այս անգամ առաջարկում նրան գնալ Հոլիվուդ՝ ավելի շատ գումար վաստակելու համար։ Լարվածությունը թուլացել է, և 1960-ականներին Էլվիսն արդեն շատ երկրպագուներ ունի երիտասարդների շրջանում: Բայց բազմաթիվ ֆիլմերում և ներկայացումներում հանդես գալը չի փրկում ռոքնռոլ երաժշտության աստղին, ով արդեն տառապում էր ալկոհոլիզմով: Շարունակության մեջ Ֆիլմի պատմությունը ցույց է տալիս Էլվիսի բարոյական անկումը և կյանքի դժվարին պայմանները։ Նա իր կյանքի վերջին տարիներին ստիպված է լինում գործարք կնքել Լաս Վեգասի խոշոր հյուրանոցներից մեկի հետ՝ ավելի շատ գումար վաստակելու համար։ Ի վերջո, 1977 թվականի օգոստոսի 16-ին լրատվամիջոցները հայտնեցին Էլվիսի մահվան լուրը, որի հիմնական պատճառը ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետևանքով սրտի կաթվածն էր։ Իսկ գնդապետ Թոմ Փարքերը դատվում է խարդախության և հարկերից խուսափելու համար, և պարզվում է, որ նրա իրական ինքնությունը Ամերիկա ներգաղթած հոլանդացի է:

3․ «Պրիսցիլա»․ Հանրահայտ հրեշի սարսափելի տան պատմությունը
Ռեժիսոր Սոֆյա Կոպոլայի (Sofia Coppola) «Պրիսցիլա» (Priscilla ) ֆիլմը էկրան է բարձրացել 2023 թվականին։ Ի տարբերություն նախորդ երկու ֆիլմերի, այս ֆիլմում պատմության հիմնական շեշտը դրված է երիտասարդ ամերիկուհի Պրիսցիլայի կյանքի վրա, ում դերը խաղում է Քեյլի Սփենին (Cailee Spaeny)։ Պրիսցիլան ամերիկացի զինվորականի դուստր է, ով ապրում է Գերմանիայում։ Նա իր հոր զինվորական ընկերներից մեկի միջոցով մասնակցում է Էլվիսի խնջույքներից մեկին, ում դերը այս ֆիլմում խաղում է Ջեյքոբ Էլորդը (Jacob Elord)։ Էլվիսը սկսում է հետաքրքրվել Պրիսցիլայով, սակայն նրա հայրը դեմ է նրանց ամուսնությանը՝ այս հանրահայտ դեմքի սկանդալային կյանքի պատճառով։ Ի վերջո, Պրիսցիլայի հայրը համաձայնում է նրանց ամուսնությանը, իսկ նրա դուստրը, ով այդ ժամանակ դեռևս չափահասության օրինական տարիքի չէր հասել, գնում է Ամերիկա՝ հոր թույլտվությամբ՝ Էլվիսի հետ ապրելու համար։ Պրիսցիլայի մուտքը Էլվիսի մեծ տուն և նրա շքեղ կյանք բարեբաստիկ չի եղել, և մշտական միայնությունից զատ, նա ստիպված էր հանդուրժել Էլվիսի տարօրինակ ու կոպիտ պահվածքը: Նույնիսկ Ամերիկայում պաշտոնական ամուսնությունից հետո այս երկուսի հարաբերությունները երբեք նորմալ չեն դառնում, և թերթերում բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում Էլվիսի անբարոյական հարաբերությունների մասին։ Պրիսցիլան և Էլվիսը դուստր են ունենում, սակայն Էլվիսի կախվածությունը ալկոհոլից և թմրանյութերից այնքան է ուժեղացել, որ շրջապատող մարդկանց համար դժվար է լինում նրան հանդուրժելը։ Պրիսցիլան օրեցօր ավելի է ծանոթանում հայտնի մարդու հետ ապրելու դժվարություններին, և ամեն անգամ, երբ Էլվիսը կոպիտ է վերաբերվում նրան, նա փորձում է դիմանալ այս պահվածքին՝ հանուն իրենց փոքրիկ երեխայի։ Վերջապես, երկար վեճերից հետո Պրիսցիլան թողնում է Էլվիսին և ամուսնալուծվում։ Էլվիսի մեծ տունը Պրիսցիլայի համար մեծ բանտ էր դարձել, և նա այլևս չէր ցանկանում շարունակել ապրել այդ կերպ։
․․․
Հոլիվուդյան կինոպատմություններ՝ հայտնի դեմքի բարոյական և վարքային անկման մասին
Էլվիս Փրեսլին հոլիվուդյան կամ ամերիկյան երաժշտության ասպարեզի միակ աստղն ու հայտնի մարդը չէր, ում կյանքի վերջին տարիները մշտապես ուղեկցվել են սկանդալներով: Էլվիսի կենսակերպն ու հագուստի ոճն ընդօրինակել են բազմաթիվ ամերիկացի և արևմտյան երիտասարդներ և նույնիսկ երաժշտության հայտնի գործիչներ, սակայն նրա կյանքի պատմությունը չէր սահմանափակվում միայն ճոխ, շքեղ ու գլամուրային կատարումներով։ Էլվիսի կյանքի մասին նկարահանված ֆիլմերում պատմվածքները նրան միշտ ներկայացնում են ատելի և անբարոյական անձնավորություն։
Եթե Էլվիսը սիրված կերպար էր հեռուստատեսային շոուների, ֆիլմերի և համերգների համար, բայց իրական կյանքում և նրա մասին նկարահանված ֆիլմերում նա ներկայացվում է որպես անտանելի, այլասերված ու հակասոցիալական անձնավորություն: Թեև Էլվիսը ինքն էլ զոհ է դարձել այն հասարակական-քաղաքական համակարգի, որը ձգտում է հերոսներ աճեցնել ու նրանցից փող աշխատել, բայց ի վերջո այս հայտնի անձնավորությունը նույնպես խոշոր ընկերությունների ֆինանսական և քաղաքական հարաբերությունների զոհ է դառնում։ Էլվիս Փրեսլիի մահից հետո էլ ամերիկյան լրատվամիջոցներն ու հեռուստատեսային ալիքներն ու ընկերությունները լայնորեն փորձում էին գումար աշխատել նրա հագուկապի ոճից և նույնիսկ նրա նախկին ելույթներից ու կատարումներից, և իհարկե, հաջողում էին։ Նայելով այս ամերիկացի հայտնիի և հիրավի «Celebrity»֊ի լարված կյանքին, գալիս ենք այն եզրահանգման, որ թեև նա ամենևին էլ ցանկալի դեմք չէր իր անձնական կյանքում և ամերիկյան եկամտաբեր ընկերությունների ու քաղաքական գործիչների համար, այնուամենայնիվ նրանք փորձում էին հասնել իրենց շահերին՝ նրան հայտնի դարձնելով։
---
Հեղինակ՝ Շահ Իբրահիմ
Աղբյուրներ
1. - Էլվիսն ու Նիքսոնը. լուսանկար, որը դարձավ ֆիլմ - Թարգմանություն՝ Շեյդա Ղոմաշչի - «Իրանի պատմությունը» համցանցային կայք, 2016թ.
2. Էլվիս ֆիլմի քննադատումը, մեծ թյուրիմացություն, հեղինակ՝ Մոհամմադ Հոսեյն Էմամի, «Game News» կայք, 2022թ.
3. Պրիսցիլա ֆիլմի քննադատություն, Ռեժիսոր Սոֆյա Կոպոլա, հայտնի դեմքի հետ ապրելու դժվարությունները - հեղինակ՝ Յալդա Հաղշենաս, 2023թ.