Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ(2.Հոգեբանական վնասվածք, միայնություն և տագնապ)
Այս թողարկման ընթացքում խոսելու ենք վիրտուալ տարածքում երեխաներին ու դեռահասներին սպառնացող հոգեբանական վնասվածքների մասին։
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ» նոր հաղորդաշարի երկրորդ թողարկումը։
Եթե հիշում եք, այս հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում խոսեցինք վիրտուալ տարածքում բջջային հեռախոսների, պլանշետների և այլ սարքերի օգտագործման հետևանքով երեխաների ֆիզիկական վնասների մասին։ Այս թողարկման ընթացքում կփորձենք քննարկել վիրտուալ տարածքում երեխաներին ու դեռահասներին սպառնացող հոգեբանական վնասվածքների մասին։
Նկատի ունենալով, որ երեխաներին և դեռահասներին կիբերտարածության պատճառած հոգեբանական վնասվածքներից յուրաքանչյուրը ավելի շատ բացատրություններ ու փաստեր ներկայացնելու կարիք ունի, ուստի մի քանի թողարկումներում կփորձենք քննարկել այս թեման։ Ընկերակցեք մեզ։
--------------------
Վիրտուալ տարածքում երեխաներին ու դեռահասներին սպառնացող հոգեբանական վնասվածքները բազմաթիվ ու բազմազան են։ Տանգապն ու միայնությունը երեխաներին և դեռահասներին սպառնացող վիրտուալ տարածքի հոգեբանական վնասվածքներից երկուսն են, որոնց կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։
Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է վիրտուալ տարածքը տագնապ առաջացնում երեխաների և դեռահասների մոտ։
Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է ընդունել այն փաստը, որ վիրտուալ տարածքը կարող է շատ հեռու լինել իրական կյանքից:
Մարդիկ, ովքեր ակտիվ են բլոգերների անվան տակ կամ ճանաչված են որպես կիբերտարածության հայտնի դեմքեր, հաճախ այս տարածքում իրենց ապրելակերպից ներկայացնում են անիրատեսական, շքեղ ու անթերի պատկերներ։
Վիրտուալ տարածքում տարբեր տարիքային խմբերում, ովքեր աշխատում են որպես ճանաչված դեմքեր կամ բլոգերներ, կան նաև երեխաներ և դեռահասներ, ովքեր փորձում են այս տարածքում իրենցից տարբեվող յուրահատուկ լուսանկարներ ներկայացնելով գերազանցել իրենց հասակակիցներին։
Այժմ «տագնապը» որպես վիրտուալ տարածության օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան վնասվածք երկու տեսանկյունից կարելի է քննարկել։ Առաջին՝ կիբերտարածության տագնապ՝ երեխա և դեռահաս բլոգերների և այլոց համար։ Երկրորդ՝ կիբերտարածության տագնապ՝ բլոգերներին հետևող երեխաների և դեռահասների համար:
Անկասկած, կիբերտարածությունում որպես բլոգեր աշխատող երեխաներն ու դեռահասները առնչվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների հետ, խնդիրներ, որոնք իրենց վրա կանդրադառնան ապագայում։ Երեխաները և դեռահասները, ովքեր միշտ ներկայություն ունեն սոցցանցերում, անապահովություն և տագնապ են զգում ,անձնական տարածք չունենալու պատճառով: Մյուս կողմից, այս երեխաներն ու դեռահասները միշտ պետք է փորձեն արժանանալ իրենց լսարանի հավանությանը և խրախուսմանը, և այս հարցը նրանց մոտ տագնապ է առաջացնում և մտահոգում նրանց։
Երեխա և անչափահաս բլոգերների համար այս տարածքի պատճառած տագնապն ու մտահոգությունը չեն ավարտվում միայն նրանց կյանքի մեկ փուլում, օրինակ՝ մանկության կամ պատանեկության տարիքում, այլ նրանք մեծանում են այնպիսի զգացումներով, ինչպիսիք են տագնապը, մտահոգությունը և անապահովությունը,ինչի հետևանքով չափահաս տարիքում ևս նրանց ուղեկցում են ինչ-որ խնդիրներ։
Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում շատ ծնողներ, ուշադրություն չդարձնելով այս խնդիրներին, զոհաբերում են իրենց երեխաներին ու դեռահասներին այս տարածքում՝ միայն վիրտուալ աշխարհից գումար վաստակելու համար, և այդպիսով նրանց երեխաները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների։
Երեխա և դեռահաս բլոգերների դիմաց կան երեխաներ և պատանիներ, ովքեր հետևում են բլոգերներին։ Այս երեխաներն ու դեռահասները նույնպես ենթարկվում են բազմաթիվ հոգեբանական վնասների, ինչպիսին է տագնապը։
Մի երեխա կամ մի պատանի վիրտուալ տարածքում տեսնելով,որ իր հասակակիցները ինչպիսի համբավ են վայելում և շքեղ ու անթերի կյանք վարում, ոչ միայն տխրում ու ընկճվում են, այլ մեծապես մտահոգվում ու տագնապ են ապրում։
Նա անհընդհատ իր կյանքը համեմատում է վիրտուալ միջավայրում ստեղծված կերպարների ապրելակերպի հետ, դրա համար էլ զգում է, որ կատարյալ կյանք չունի կամ արժանի չէ կատարյալ կյանք ունենալուն։
Քանի որ նա շարունակ հետևում է վիրտուալ տարածքում կերտված կերպարներին,իր կյանքի վրա կենտրոնանալու փոխարեն, ոգևորված է ավելի շատ իմանալ թե ուրիշները ինչ են անում։ Ուստի նա միշտ փնտրում և հետևում է բլոգերների և վիրտուալ տարածքի կերպարների կյանքին, ինչը նույնպես տագնապ է պատճառում նրան:
----
Երեխաների և դեռահասների համար կիբերտարածության հոգեբանական մեկ այլ վնասը միայնության զգացումն է։ Բայց արդյո՞ք վիրտուալ տարածքը իսկապես մեկուսացնում է երեխաներին և դեռահասներին:
Եթե դա այդպես է, ինչո՞ւ են երեխաներն ու դեռահասները ապաստան փնտրում կիբերտարածությունում:
Առաջին հարցին ի պատասխան՝ պետք է ասել՝ «Այո», վիրտուալ տարածքը երեխաների և դեռահասների մեկուսացման պատճառ է դառնում։
Երեխաներն ու դեռահասները իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են վիրտուալ աշխարհում, և այս վիրտուալ կյանքը կապված է բազմաթիվ գրավչությունների հետ, ուստի նրանք ավելի շատ հակված են միայնակ անցկացնել իրենց ժամանակը քան ընտանիքի ու բարեկամների հետ։
Վիրտուալ աշխարհի մեջ ընկղմվելը և այս տարածքում բազմաթիվ կտտոցներով ժամանակ անցկացնելը հանգեցնում է նրան, որ երեխաները և դեռահասները կամաց-կամաց կորցնում են իրենց հետաքրքրությունը ուրիշների հետ շփվելու և խոսելու նկատմամբ, ուստի երբ նրանք գտնվում են ընտանեկան կամ ընկերական միջավայրում, չեն ցանկանում շփվել և նախընտրում են զբաղվել իրենց բջջային հեռախոսով կամ պլանշետով։
Մեր օրերում երեխաների և դեռահասների վիրտուալ կյանքի գրավչությունները միայնակ մնալու ու սենյակներում փակվելու ցանկության հետ մեկտեղ, դարձել են ընտանիքների գլխավոր մտահոգություններից մեկը, և չնայած ծնողների ջանքերին, երեխաներն ու դեռահասները չեն ցանկանում դուրս գալ վիրտուալ աշխարհից և ազատվել միայնությունից ու մեկուսացումից։
Երաժշտական կարճ դադարից հետո կփորձենք քննարկել թե ինչո՞ւ է դա այդպես, որպեսզի պատասխանենք երկրորդ հարցին:
-----
Երբեմն երեխաները և դեռահասները վիրտուալ տարածքում ապաստան են փնտրում, ոչ միայն այս տարածքի գրավչության պատճառով, այլև այս տարիքային խումբը փորձում է վիրտուալ աշխարհում իր հուզական բացերը լրացնել: Երեխաները և դեռահասները, ովքեր չեն նկատվում և ուշադրության չեն արժանանում իրենց ծնողների կողմից, սովորաբար որպես ապաստան ընտրում են վիրտուալ տարածքը, , որպեսզի այս տարածքում գտնվելով, ուշադրության արժանանան։Այն երեխաները, ովքեր տարբեր պատճառներով, ինչպիսիք են աշխատանքային զբաղվածությունը կամ ընտանեկան խնդիրները և այլն, ավելի քիչ են շփվում իրենց ծնողների հետ, փորձում են վիրտուալ տարածքում ընկերներ գտնելով,իրենց ժամանակը նրանց հետ անցկացնել։ Մյուս կողմից, երբեմն երեխաներն ու դեռահասները պատսպարվում են վիրտուալ միջավայրում՝ տան և ընտանիքի ճնշումների պատճառով:
Մարդը, ով փախչում է իր տնից ու ընտանիքից և կարծում է, որ իրեն ընտանիքը չի հասկանում, վիրտուալ աշխարհում փնտրում է իրեն ըմբռնող և իր մտահոգություններին ուշադրություն դարձնով մարդ կամ մարդկանց։ Ցավոք նման դեպքերում երեխաներն ու դեռահասները կարող են դառնալ շահամոլների զոհը։ Մարդիկ, ովքեր ձևացնում են, թե նրա ընկերներն են, բայց իրականում չարանենգ ծրագրեր ունեն նրա հետ կապված։
-----
Տագնապն ու միայնությունը երկուսն են այն հազարավոր հոգեբանական վնասներից, որոնք կիբերտարածությունում ուղեկցում են երեխաներին և դեռահասներին: Եթե այս տարածքում երեխաների և դեռահասների գործունեությունը լինի ծնողների վերահսկողության ներքո և ծնողները ևս տիրապետելով այս տեխնոլոգիային, վերահսկեն իրենց զավակներին, ապա այս տարածքի պատճառած վնասները նվազագույնի կհասնեն:
Հաղորդման վերջում անդրադառնանք մի քանի կարևոր կետերի․
Հարգելի ծնողներ, լավ է,որ ձեր երեխաների ու դեռահասների հետ շփվելու համար, հարմար և բավարար ժամանակ հատկացնեք։ Ձեր երեխաների մտերմությունը ձեզ հետ, նրանց հեռու կպահի կիբերտարածությունից և դրա վնասներից:
Ուշադրություն դարձրեք, որ ձեր երեխան ցանկացած տարիքում ունի իր կարիքները, զգացմունքներն ու հույզերը, ուստի ավելի լավ է նրա հետ վարվել ըստ այդ կարիքների, զգացմունքների և հույզերի: Օրինակ՝ հետաքրքրասեր լինելու պատճառով երեխաները և դեռահասները հակված են կյանքում իմանալ բազմաթիվ հարցերի մասին,հարցեր, որոնք կարող են նրանց համար հարմար չլինել: Նման իրավիճակներում մեղադրելու կամ բարկանալու փոխարեն ավելի լավ է ընկերական ու մտերմիկ կերպով նրանց հետ խոսեք այդ հարցերի շուրջ։ Անկասկած, ծնողների և երեխաների սերտ կապերը կհանգեցնեն ջերմ և մտերմիկ շփումների ձևավորմանը, որի արդյունքում երեխաները հեռու կմնան այդ վնասներից։