Ղոդսի համաշխարհային օրը՝ պաղեստինիցների հետ համերաշխության օր
(last modified Tue, 09 Apr 2024 04:55:21 GMT )
Ապրիլ 09, 2024 08:25 Asia/Tehran

Ղոդսի համաշխարհային օրն այս տարի տարբերվում է նախորդ տարիներից։


 

1979թ․ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային օր, աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ անելով միավորվել՝ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ու իր կողմնակիցների հանցագորխծություններին վերջ տալու համար։ Այս օրը հռչակվեց ի պատասխան Սիոնիստական ռեժիմի կողմից Ալ Աղսա մզկիթի և Լիբանանի հարավի ռմբակոծության։

Այդ օրվանից սկսած, ամեն տարի, աշխարհի մուսուլմանները ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը մասնակցում են երթերի, իրենց համերաշխությունը հայտնելով պաղեստինցիներին։ Հարկ է նշել, որ երևի թե չի եղել մի տարի, երբ Պաղեստինի հարցն այս մակարդակով լինի ամբողջ աշխարհի ու իսլամական երկրների խնդիրը։

Արդեն ավելի քան վեց ամիս, ամբողջ աշխարհի աչքի առաջ, Սիոնիստական ռեժիմը ցեղասպանություն է իրականացնում Գազայում։ Վերջին 7 տասնամյակների ընթացքում սիոնիստները մշտապես փորձել են աշխարհին որպես անխուսափելի գործընթաց ներկայացնել պաղեստինցիների հողերի բռնազավթումն ու իսրայելական ռեժիմի օրինականացման հարցը։ Այդ նպատակով նրանք նաև ստեղծել են հրաների իշխանության կեղծ պատմությունը։ Հրեաները մշտապես իրենց համարել են ընտրյալ ժողովուրդ, որը ճնշումների է  ենթարկվել այլ ժողովուրդների կողմից և չի կարողացել իր նախնիների երկրում՝ Պաղեստինում, ձևավորել կառավարություն։

Իսրայելի և հրեա ժողովրդի մասին պատմական հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ սիոնիզմի ու Իսրայելի վերաբերյալ աղբյուրների մեծ մասը հորինել են այս հոսանքին հարող  պատմաբանները։ Այսինքն՝ այդ շրջանակից դուրս հետազոտությունների համար այլ աղբյուր չկա։   

Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի սոցիալական գիտությունների և միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Իլան Բայեն «10 հայտնի սխալ պատկերացում Իսրայելի մասին» գրքում և Թել Ավիվի համալսարանի պատմության պրոֆեսոր Շլոմո Զանդը «Հրեա ժողովրդի գյուտը» գրքում, բացահայտեւմ են հրեաների պատմության կեղծիքները։

Իսրայելի պատմության կեղծիքների բացահայտմանն ուղղված ջանքերին զուգահեռ, կարծես թե այդ կեղծ պատմությունը ստեղծելու ջանքերն ավարտվեցին 2023թ հոկտեմբերի 7-ին։

 

Այդ օրն իրականացված «Ալ-Աղսայի» փոթորիկ գործողության ընթացքում սիոնիստների համակողմանի շրջափակման մեջ գտնվող պաղեստինցի մարտիկները ծանր հարված հասցրին  ռեժիմին, ոչնչացնելով դրա հետախուզական, անվտանգության ու ռազմական հզորության մասին միֆերը։

Ի պատասխան այս գործողության, Իսրայելը ցամաքից, օդից ու ծովից լայնածավալ հարձակում սկսեց Գազայի հատվածի դեմ, որտեղ ապրում է  2 միլիոն պաղեստինցի։ Ռեժիմը հայտարարեց, որ հարձակման նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և ազատել իսրայելցի գերիներին։ Սակայն պատերազմից վեց ամիս անց, ռեժիմը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին և ունի մեծ կորուստներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու նրս ծայրահեղական կաբինետը ռեժիմի սահմանած նպատակներին ահսնելու համար չեն խնայել ոչ մի ջանք։ Պատերազմի վեց ամիսների ընթացքում նահատակվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի, որոնց երկու երրորդը կանայք և երեխաներ են։ Կանանց ու երեխաների սպանության նպատակը պաղեստինցի մարտիկների վրա ճնշում գործադրելն է ու ստիպել հանձնվելը։ Սակայն չնայած սովին ու ծարավին, պաղեստինիցները դիմադրեցին ռեժիմի հարձակումներին։ Պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորները կիրառել են ցեղասպանության բոլոր մեթոդները, այդ թվում՝ բռնաբարելով պաղեստինցի կանանց ու աղջիկներին։  

Անդրադառնալով «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո պաղեստինցի կանանց և աղջիկների ձերբակալությունների զանգվածային ալիքին,  կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիմ Ալ Սալեմն ասել է․ «Քանի որ հաշվեհարդարի վախից նման հանցագործությունների զոհերի լռությունը սովորական երևույթ է, հնարավոր է, որ երկար ժամանակ մենք չիմանանք զոհերի իրական թիվը»։

Վերջին վեց ամիսների ընթացքում սիոնիստները բացահայտորեն ռասիստական ​​դիրքորոշումներ են հայտնում Գազայում տեղի ունեցած ցեղասպանության և էթնիկ զտումների վերաբերյալ։

Իսրայելցի քաղաքական գործիչ և Մոսադի նախկին պաշտոնյա Ռամի Իգերն ասում է. «Գազայում 4 տարեկանից բարձր բոլոր երեխաները պետք է ենթարկվեն կոլեկտիվ պատժի»։

Թել Ավիվում իսրայելացի ռաբբին ասում է. «Չպետք է խղճալ նույնիսկ երեխաներին։ Նրանց նույնպես պետք է սպանել»։ Այնուհետև նա մեջբերում է անում Թորայից, փորձելով հաստատել, որ այդ երեխաներն ապրելու իրավունք չունեն:

Սիոնիստների արտասահմանյան կողմնակիցները նույնպես մարդասիարական ժեստերի ֆոնին արտահայտում են պաղեստինցիների սպանդի վերաբերյալ իրենց ռասիստական դիրքորոշումները։

ԱՄՆ մի քաղաքացի,  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական  Էնդի Օգլսին հարցնում է երեխաների անդամահատված մարմինների տեսանյութի մասին, նշելով, թե արդյոք իր հարկային դոլարներով են սպանվում Գազայի երեխաները։ Ի պատասխան, Օգլսն ասում է․ «Ես կարծում եմ, որ մենք պետք է սպանենք նրանց բոլորին»:

 

Արդարադատության միջազգային դատարանում ներկայացրած հայցով Հարավաֆրիկյան Հանրապետությունը պահանջեց վերջ դնել Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին։ Սակայն Նեթանյահուի ծայրահեղական կաբինետը չի պատրաստվում իրագործել այս հայցով դատարանի կայացրած վճիռը։ Իսկ ռեժիմի արևմտյան աջակիցները, հատկապես ԱՄՆ-ը, ճնշում չեն գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունները։ Իսրայելի դեմ ուղղված արևմտյան պաշտոնյաների քննադատությունների միակ նպատակը մարդասիրական իմիջը պահպանելն է և հասարակությանը խաբելը։ Քանի որ նրանք որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Սիոնիստական ​​ռեժիմին ցանկացած իրավիճակում աջակցելն արևմտյան կառավարությունների կայուն քաղաքականությունն է, որը շարունակվել է  նաև վերջին վեց ամսիների ընթացքում։ ՄԱԿ-ի պատմության մեջ ԱՄՆ-ն վետոյի իրավունքը կիրառել է 87 անգամ, որոնցից 57-ն ուղղակիորեն ուղղված է եղել Իսրայելի օկուպացիայի և բռնության ցանկացած քննադատություն կանխելուն:

Արևմտյան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են,  որ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու», սակայն երբեք չեն հայտարարել, որ  «Պաղեստինը նույնպես իրավունք ունի իրեն պաշտպանելու»։

ԱՄՆ-ի և արևմտյան շատ երկրների արտաքին քաղաքականության դոկտրինում Իսրայելը մի կատեգորիա է, որի պատճառով կարելի է ոտնահարել մարդասիրական բոլոր չափանիշները։ Ռեժիմի աջակիցները չեն ցանկանում տեսնել, թե ինչ է անում իսրայելը Գազայի ժողովրդի հետ, որոնք պարտավոր են պաշտպանվել այդ ագրեսիայից։

 

Այսօր մարդկությունը կանգնած է ամոթալի երևույթի առաջ։ Դարեր շարունակ մարդու իրավունքների տեսությունների և երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունումից հետո, ԱՄՆ-ում մարդու իրավունքների հավակնող քաղաքական գործիչներից մինչև Արևմտյան Ասիայի «միակ ժողովրդավարության» պետական ​​այրերն ակնհայտ, պարզ, բաց տեքստով ասում են, որ  պետք է սպանել Գազայի բոլոր երեխաներին։

Մանկասպանության մասին խոսելն ու այն հերոսացնելը նույնքան անհանգստացնող է, որքան երեխաների սպանությունը։ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության և  պաղեստինյան օկուպացիայի պատմությունը չի սկսվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի երեկոյան լուրերով: Ավելի քան 75 տարի պաղեստինցիները փորձում են պահպանբել իրենց գոյության իրավունքը, որը կապված է իրենց ինքնության՝ պապենական հողի, պատմության, լեզվի և մշակույթի հետ։ Այս տարիների ընթացքում Իսրայելն օկուպացրել է  նրանց հողերն ու հորինել ռեժիմ, որը չի հարգում է ոչ մի խաղաղության պայմանագիւր, ՄԱԿ-ի ոչ մի բանաձև և մարդաիսրական որևէ սկզբունք։ Պաղեստինի  75-ամյա օկուպացիայի  պատմությունն ապացուցել է, որ բռնությունը երբեք չի ավարտվի Իսրայելի անվտանգությամբ, և կամքը չի կոտրվի ցեղասպանության միջոցով։ Ու եթե անգամ Դիմադրության բոլոր մարտիկները սպանվեն, ինչն անհնար է, վաղը ոտքի կկանգնեն այսօրվա վիրավոր երեխաներն ու կպահանջեն իրենց ոհղը։ Աշխարհի համար այսօր բացահայտվել է Սիոնիստական ռեժիմի իսկական էությունը։ Այսօր միայն օկուպացված Պաղեստինում ապրող հրեաների համար չէ, որ պարզվել է ռեժիմի հանցագործ էությունը։ Ղուդի համաշխարհային օրվա երթին աշխարհի մուսուլմանների և ազատախոհների ներկայությունը նույնպես այդ փաստի վկայությունն է։