Փոդքասթ . Համաշխարհային պատմություն Մաս 18
Դարեր առաջ, Իտալիայի Վենետիկ քաղաքում ամեն տարի կազմակերպվում էր տարօրնակ տոնակատարություն։ Նախապես սահմանված օրը թագավորը նավակով հասնում էր ծովի մեջտեղը, գրպանից հանում էր ամուսնական մատանի, մի պահ այն պահում ծովի ուղղությամբ և հարգանքով այն ջուրն էր նետում։
Դարեր առաջ, Իտալիայի Վենետիկ քաղաքում ամեն տարի կազմակերպվում էր տարօրնակ տոնակատարություն։ Նախապես սահմանված օրը թագավորը նավակով հասնում էր ծովի մեջտեղը, գրպանից հանում էր ամուսնական մատանի, մի պահ այն պահում ծովի ուղղությամբ և հարգանքով այն ջուրն էր նետում։
Թագավորն այդպիսով ամուսնանում էր ծովի հետ ու դառնում դրա տիրակալը։ Այս արարողությունը խորհրդանշում էր ծովի նկատմամբ Վենետիկի տիրակալությունը։ Քաղաք, որն ուներ նշանավոր նավաստիներ և մեծ հարստություն էր կուտակել ծովային առևտրի շնորհիվ։
***
Ներկայացնում ենք «Համաշխարհային պատմություն» փոդքասթի 18-րդ դրվագը։ Զրույց փողի, փողի ու էլի փողի մասին․․․
****
Հյուսիսի ու հարավի առևտրականները գնում էին Վենետիկ և ծովափին սպասում նավերին, որոնք մեկնում էին դեպի Սիրիայի ու Եգիպտոսի նավահանգիստներ։ Վենետիկի վաճառականները ասիական երկրներից գնում էին համեմունքներ, կտորներ, գորգեր և մետաքս ու դրանք վաճառում Եվրոպայում։ Եվրոպայի ամբողջ տարածքից ոսկե ու արծաթե մետաղադրամները հոսում էին Վենետիկ։ Վենետիկը դարձել էր Եվրոպայի ամենահարուստ քաղաքը։ Սակայն վենետիկցի մեծահարուստները, խոշոր գումար կուտակելուց հետո, դադարել էին ծովով ճանապարհորդել և դրանով զերծ մնացել վտանգներից։ Նրանք տոկոսով պարտք էին տալիս եվրոպական այլ երկրներցի եկած վաճառականներին։ Քրսիտոնյա հոգևորականների կողմից դա աընդունելի երևույթ էր համարվում։ Սակայն այս երևույթը դարեր առաջ առկա էր նաև հրեաների շրջանում, սակայն հրեաներին թույլատրվում էր տոկոսով գումար պարտք տալ միայն ոչ հրեաներին։ «Բանկ» կոչվող նստարաններին նստած հրեաներն այդպես շփվում էին առևտրականների հետ։
Սակայն Վենետիկում տարածված տոկոսով գումար պարտք տալու սովորույթը հետագայում տարածվեց նաև եվրոպական այլ երկրներում։ Այնտեղ նույնպես կառուցվեցին «վենետիկյան» կամ «բանկային» նստարաններ և ստեղծվեցին բանկ կոչվող հաստատություններ:
---
12-րդ դարի սկզբում Եվրոպան քիչ քանակությամբ ոսկի ու արծաթ ուներ։
Եվրոպական մետաղադրամներն ուղղվում էին Ասիայից ապրանքներ գնելուն, և Եվրոպայի ոսկու ու արծաթի պաշարներն օերցօր նվազում էին։ Ի վերջո դրանց պաշարներն այնքան նվազեցին, որ Եվրոպայի որոշ շրջաններում մարդիկ սկսեցին գումարի փոխարեն պղպեղ ու սկյուռի կաշի օգտագործել։ Իրավիճակը շըտկելու համար, եվրոպացիներն արևելքի երիտասարդներին որպես ստրուկ վաճառեցին Արևմտյան Ասիայի երկրներին։
Ֆինանսի բացակայության հետևանքով, Եվրոպայում շատ գործարաններ փակվեցին, իսկ ներդրողները կորցրեցին իրենց գումարները։ Փողի պակասը լրացնելու համար, եվրոպացիները սկսեին ճանապարհորդել այլ երկրներ։
***
Հարավային Ամերիկայի բնիկները՝ ինկերը, ոսկին համարում էին արևի քրտինքի կաթիլներ, իսկ արծաթը լուսնի արցունքներ ու դրանցով զարդեր էին պատրաստում։ Եվ երբ նրանք տեսան թե եվրոպացիներին ինչ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ոսկու ու արծաթի նկատմամբ, շատ զարմացան։ Ամերիկացի բնիկ ցեղերից մեկի առաջնորդ Մանկո Կապակն ասել է.«Եթե Անդերի լեռնաշղթայի ամբողջ ձյունը վերածվի ոսկու, եվրոպացիները չեն բավարարվի»։ Ինկերը չգիտեին, որ եվրոպացինեն արծաթը փողի են վերածում։ 1545 թ.-ին Դիեգո Գուալիա անունով մի բնիկ հայտնաբերեց ամբողջությամբ «լուսնի արցունքներից» կազմված մի լեռ։ Այս հայտնագործությունը հիմնովին փոխեց համաշխարհային տնտեսության ընթացքը։ Իսպանացիները «սիրահարվեին» այս հանքին ու վարձելով մոտակա գյուղերի բնակիչներին, սկսեցին արծաթի արդյունահանումը։ Սակայն որոշ ժամանակ անց, նրանք դադարեցին վճարել բնիկներին ու նրանց ստիպեցին անվճար աշխատել։ Տարածքում, որտեղ այսօր գտնվում է Պերուն, 18-50 տարեկան տղամարդիկ աշխատում էին ստիպողաբար ։ Տարվա կեսը նրանք աշխատում էին արծաթի հանքում։
Այս հանքում գրանցվող մահերի բարձր թիվը սովորական երևույթ էր։ Հանքագործները նախ պետք է մանրացնեին հանքից դուրս բերված քարերը, հետո դանք խառնեին սնդիկի հետ, ապա լվանային ու տաքացներին խանռուրդը՝ սնդիկն արծաթից առանձնացնելու համար։ Եվ սնդիկի թունավոր գոլորշիները սպանում էին նրանց։ Սարի մեջ փորված ամենախոշոր ջրհորն ուներ 250 մետր խորություն։ Եվ աշխատողները հանքից դուրս բերված քարերով տոպրակները մեջքներին պետք է բարդձրանային անհարթ աստիճաններուվ։ Շատերը սայթաքում էին ու ընկնում ջրհորը։ Մի մասն էլ մահանում էր սարից պոկված քարերի հարվածներից։
Սարի մոտ իսպանացիները կառուցեցին Պոտոսի քաղաքը, որտեղ արդյունահանված արծաթը վերածվում էր մետաղադրամների և նավերով ուղարկվում Իսպանիա։
Իսպանացի քահանա Անտոնիո դե լա Կալանչան իր հուշագրություններում գրել է․ «Պոտոսիում հատված յուրաքանչյուր մետաղադրամն արժեր տասը բնիկ տղամարդու կյանք»։
Մեկ ուրիշն իր հուշերում այս հանքը համեմատել է դժոխքի հետ, որտեղ ամենաերջանիկները մահանում էին, իսկ նրանք, ում բախտն այնքան էլ չէր բերում, ամբողջ հետագա կյանքն անցկացնում էին սարսափելի ցավերի մեջ։ Նա նշում է, որ ամեն շաբաթ, հանքում աշխատող տղամարդկանց կեսը հաշմանդամ էր դառնում։
1556-1783 թվականներին իսպանացիներն այս հանքից արդյունահանում էին տարեկան 170 տոննա արծաթ։ Պոտոսիի բնակչությունն աճում էր։ Այն արդեն ավելի մեծ էր, քան եվրոպական շատ քաղաքներ։
Իսպաներենում այս քաղաքի մասին ասացվածք կա։ Եթե ինչ-որ մեկը խոսում է մի բանի մասին, որն արժե փորձել ու գոհ մնալ, ասում է․ «Մի ամբողջ Պոտոսի արժեք ունի»։
***
Իսպանացիները խոշոր գումարներ վաստակեցին Հարավային Ամերիկայի այն տարածքից, որտեղ այսօր գտնվում է Բոլիվիան։ Նրանք շատ արագ ծախսեցին այդ գումարը։ Իսպանացիները սկսեցին այլ երկրներից գնել այն ամենն ինչի կարիքն ունեին և շատ շուտով նրանց փողը մեծ տարածում գտավ Եվրոպայում։ Եվրոպան աստիճանաբար մոռացավ փողի պակասի մասին։ Սակայն արդյոք դա գոհացրե՞ց Վենետիկի ափերին նստած վաճառականներին։ Նրանք ի՞նչ մասնաբաժին ստացան այդ գումարներից։
Մինչ այդ, Վենետիկը մագնիսի նման ձգում էր եվրոպական փողերը՝ տեղացինբերի համար արևելյան ապրանքներ գնելու համար։ Սակայն Ամերիկայի ճանապարհը բռնածների հետ միասին, որոնք ոսկին ու արծաթը տեղափոխում էին Եվրոպա, ուրիշ խմբեր, ծովով, շրջանցելով Աֆրիկան, հասել էին Արևելք։ Շրջանցելով Վենետիկը, նրանք ասիկան ապրանքները բերեցին Եվրոպա, քանի որ այլևս չունեին գործարքներում վենետիկցիների միջամտության կարիքը։ Եվ Վենետիկի բնակիչները, որոնց թագավորները մի ժամանակ ամուսնանում էին ծովի հետ, ու պարծենում վաճառականներով, սկսել էին ափսոսանքով հետևել եվրոպական երկրներում ոսկե ու արծաթե մետաղադրամների շրջանառությանը, որից իրենց շատ չնչին բաժին էր հասնում։ Նրանք նույնիսկ տեսան, թե ինչպես հոլանդացիները, սկսեցին փողի առևտուր անել, վենետիկյան «բանկերի» նմանակմամբ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը դարձավ Եվրոպայի դրամավարկային ու ֆինանսական կենտրոնը։ Հոլանդացիները վենետիկցիների փոքր «բանկերը» վերածեցին խոշոր դրամական փոխանցումների կենտրոնների և հիմնեցին խոշոր բանկեր։ Իսկ մեծահարուստներրն աստիճանաբար մոռացան Վենետիկը ու կենտրոնացան Ամստերդամի վրա։
**
Ամերիկա գնացածներից ու Աֆրիկան շրջանցելով Արևելք հասածներից բացի, որոշ խմբեր մտան Աֆրիկա մայրցամաք ու խորացան դրա տարածքում, այնտեղ ծախսելով իրենց ոսկե ու արծաթե դրամները։ Աֆրիկայի որոշ հատվածներում առևտրի համար կիրառվում էր ոսկի։ Սակայն շատ շրջաններում, աֆրիկացիներն օգտվում էին այնպիսի փողից, որ զարմանալի էր եվրոպացիների համար։ Նիգերիայում, Սիերա Լեոնեում, Կոտ դ'Իվուարում և մի շարք այլ վայրերում մարդիկ որպես փող օգտագործում էին ծովային մարջանից պատրաստված դրամներ։ Դրանք մեջտեղում ունեին անցքեր իսկ դրանց մակերեսը պատված էր ակոսներով։ Աֆրիկացիները մարջանե փողերը կապում էին իրենց գոտկատեղին։ Ասպիսով կարելի էր տեսնել, թե նրանցից որ մեկը որքան հարուստ է։ Եվրոպացիներն անմիջապես սկեցին մարջանների փողի արտադրություն, որով աֆրիկյան ցեղերից գնում էին գյուղմթերք, խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ, կտորեղեն և նույնիսկ ստրուկներ։
Աֆրիկայի որոշ բնիկներ որպես փող էին օգտագործում մանուշակագույն ծովախեցգետնի մի տեսակ, որին անվանում էին «վամպում»: Եվրոպացիներըն այդ փողն էլ կեղծեցին, դրանք պատրաստելով ապակուց և օգտագործելով բնիկների հետ առևտրի ժամանակ։ Արդյունքում աֆրիկյան փողն այնքան շատացավ, որ ապրանքները թանկացան։ Եվրոպացի պատմաբաններն այս իրավիճակը անվանում են «գնաճի աղետ» Աֆրիկայում։
Մինչ աֆրիկացիները պայքարում էին եվորապացիների կողմից իրենց փողերը կեղծելու հետևանքով առաջացած իրավիճակի դեմ, եվրոպացիները հարստանում էին աֆրիկացիներից համարյա անվճար ձեռք բերած ապրանքները վաճառելով։ Այդ գործարքներից հարստացած մեծ թվով վաճառականներ գնացին Ամստերդամ՝ նոր գործարքեր կնքելու նպատակով։ Ամստերդամի բանկերը, որոնք Վենետիկի բանկերի համեմատ ավելի զարգացած էին, ավելի մեծ շահույթ էին ապահովում վաճառականների համար, ինչպես նաև չեկեր դուրս գերոլու միջոցով հնարավորություն տալիս գործարքներ կնքել հեռավոր վայրերում։ Աստիճանաբար, Ամստերդամ եկան նրանք, որոնց ունեցած հարստության չափ հարստություն Եվրոպայի պատմության մեջ որևէ մեկը չի ունեցել։
***
Արագ հարստսցածները իրենցից կախման մեջ էին պահում թագավորներին ու կառավարություններին։ Գերմանիայում, Հոլանդիայում և Անգլիայում մեծահարուստները կարող էին պարտքով գումար տալ կառավարություններին՝ պատերազմական ծախսերը հոգալու համար։ Նրանք անգամ քահանաներին էին վճարում՝ տարբեր տեղերում Հտռոմի Պապի ներկայացուցչությունը ստանալու համար։ Այդպիսով կառավարություններն ու եկեղեցին կախվածության մեջ հայտնվեցին կապիտալրստներից։
Յոհան Ֆոգերն այն մեծահարուստներից էր, ում պարտք էին եվրոպացի թագավորներն ու Պապերը։ Նա Աուգսբուրգ քաղաքոմ ուներ բրդյա գործվածքների արտադրության փոքրիկ արհեստանոց։ Սակայն ժամանակի հետ Ֆոգերը հասկացավ, որ բամբակե գործբվածքն ավելի շատ առավելություններ ունի ու սկսեց արտադրել բամբակե գործվածք, որն արագ սպառվում էր։ Շահույթը մեծացնելու նպատակով, Ֆոգերը որոշեց անձամբ գնել իրեն անհրաժեշտ բամբակը ու զբաղվեց բամբակի ներկրմամբ։ Սակայն որոշ ժամանակ հետո նա հասկացավ, որ մետքասի առևտուրն ավելի շահավետ է և սկսեց զբաղվել մետաքսի ու համեմունքների առք ու վաճառքով։ Նրա որդին՝ Ջեյքոբը, շարունակեց հոր ճանապարհը։ Նա ընտանեկան կապիտալով հիմնեց «բանկ» ու սկսեց պղինձ արդյունահանել Ավստիրայի հանքերում։ Պղնձի գինը բարձր պահելու համար, նա մյուս վաճառականների հետ պայմանավորվեց, որ այդ տարածքում նրանցից ոչ մեկը պղինձ չվաճառի և հաճախորդները պղինձը գնեն առաջարկվող բարձր գնով։
Թեև Ջեյքոբ Ֆոգերը խոշոր բանկիր էր, սակայն նա վարկեր ուներ այլ բանկերում։ Բանկիրները գիտեին, որ նրա ունեցվածքը մեծ է անգամ կառավարությունների հարստությունից ու նրան ցածր տոկոսներով վարկեր էին տռալիս։ Ջեյքոբն իր հերթին այդ գումարը պարտք էր տալիս թագավորին ավելի բարձր տոկոսով։ Նա Շառլ V-ին գումար է տվել, որը վերջինս օգտագործել է իշխանության գալու համար։ Ֆոգերից գումար են վերցրել նաև նաև Ավստրիայի թագավորներ Ֆրիդրիխ III-ը և Մաքսիմիլիան I-ը։
Երբ Ավստրիայի թագավորն ուշացրեց պարտքի վերդարձը, Ջեյքոբը նարն նամակ գրեց, որում ասվում էր․ «Ակնհայտ է, որ Նորին Բարձրությունը երբեք չէր կարող տիրանալ թագին առանց իմ օգնության։ Սակայն ես այդ գործարքից որևէ շահ չեմ ստացել։ Եթե ես օգնեի Ֆրանսիային, մեծ շահույթ կունենայի։ Հուսով եմ, որ գնահատելով իմ ծառայությունը, Նորին մեծությունը արագ կվճարի պարտքը և չի մոռանա տոկոսները»: