Ուկրաինայի պատերազմը թևակոխում է երրորդ տարին և դրա ապագան անորոշ է
Ուկրաինայի պատերազմը կարելի է համարել մի ոկղմից վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից Կիևին Մոսկվայից հեռացնելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շեշտադրմամբ Դաշնության հետ թշնամանալու քաղաքականության և մյուս կողմից՝ 2014թ, Ուկրաինայում արևմտամետ իշխանության ձևավորման արդյունքը, որն իր հերթին նույնպես թշնամական դիրքորոշում որդեգրեց Ռուսաստանի դեմ։
Ուկրաինայում պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բացասական պատասխան տվեցին Ռուսաստանի պահանջին՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու հետ։ Ռուսաստանն իր ազգային շահերի համար սպառնալիք է համարում հարևան ու տարածաշրջանին մոտ գտնվող երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչը ենթադրում է այս ռազմական դաշինքի բազաների և ուժերի տեղակայումը ՌԴ ահմանների մոտ։ Կրեմլում կտրականապես դեմ են ՆԱՏՕ-ին հարևան երկրների անդամակցությանը։ Իսկ ԱՄՆ-ն Ուկրաինային խրախուսեց դառնալ ԵՄ անդամ, ինչի հետևանքով Ռուսաստանի հետ այդ երկրի տնտեսական, առևտրային և արդյունաբերական հարաբերությունները կտրուկ նվազեցին։ Սակայն Ուկրաինայի հետ հարաբերությունները, որոնք գոյություն ունեին դեռևս ԽՍՀՄ ժամանակներից, շատ կարևոր էին Ռուսաստանի համար։ Հաշվի առնելով նաև երկու երկրների պատմամշակութային, էթնիկ և կրոնական ընդհանրությունները, Ուկրաինան Ռուսաստանից անջատելու արևմտյան երկրների փորձը Մոսկվայի կողմից ընկալվեց որպես սպառնալիք։
Ռուսաստանի բոլոր նախազգուշացումների անտեսումից հետո, 2022թ փետրվարի 23-ին սկսվեց Ուկրաինայի պատերազմը։ Ու թեև Մոսկվան հայտարարեց, որ այն կարճ կտևի, Կիևին ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի ցուցաբերած ռազմական ու ֆինանսական աջակցության, ինչպես նաև վարձկաններ տրամադրելու հետևանքով, այն թևակոխում է երրորդ տարին։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, որ Արևմուտքը թույլ չի տալիս Կիևին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ ավելի ուշ, Կիևի պաշտոնյաները մտածեցին, թե Արևմուտքի օգնությամբ կկարողանան հաղթել Ռուսաստանին և դեմ արտահայտվեցիօն խաղաղության բանակցություններին։
Պատերազմի ճակատներում տիրող իրավիճակն ինչպես նաև Ավդեևվկա ռազմավարական նշանակության քաղաքից ուկրաինական ուժերի նահանջը ցույց են տալիս պատերազմի ընդհանուր վիճակն ու դրա հեռանկարները։
Պատերազմը թևակոխել է երրորդ տարին և դրա ավարտի հեռանկար չկա։ Իսկ հարձամուկների ուժգնացման հետևանքով կողմերն ունեն մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներ։
Վերջերս, ամերիկացի հայտնի հաղորդավար Թակեր Կարլսենին տված հարցազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը հայտարարեց, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ի երկրների, Ռուսաստանն Ուկրաինայի պատերազմը համարում է «կյանքի ու մահվան հարց», հավելելով, որ Մոսկվան դեռևս չի հասել Ուկրաինայում նացիստական գաղափարախոսությունն արմատախիլ անելու իր նպատակին։
Պատերազմի երրորդ տարվան ընդառաջ տեղի ունեցող իրադարձունները ցույց են տալիս, որ ուկրաինական բանակն այլևս չի կարողանում դիմակայել ռուսական ուժերին և պարտություններ կրելով, նահանջում է։ 2023 թվականի հունիսին Ուկրաինայի բանակի սկսած հակահարձակումն Կիևի համար մեծ պարտությամբ ավարտվեց, իսկ Ավդեևվկայի անկումը շրջադարձային դարձավ պատերազմի ընթացքի համար։ Ամիսներ շարունակ ռուսների կողմից շրջափակման մեջ գտնվող քաղաքից իր ուժերը դուրս բերելու մասին Ուկրաինան հայտարարեց 2024թ փետրվարին։ Կատաղի մարտերի հետևանքով, քաղաքն ամբողջությամբ ավերված է։ Ավդեևկան, որ Դոնեցկի «դարպասն» էր, պատերազմի թատերաբեմ դարձավ նաև 2014թ․, երբ Ռուսաստանի կողմից աջակցվող աշխարհազորայինները գրավեցին Դոնեցկի և Լուգանսկի մեծ մասը։ Ավելի քան 1000 կմ երկարությամբ պատերազմի ճակատում Ավդեևկայի անկումը պատերազմի ամենախոշոր իրադարձությունն էր 2023 թվականի մայիսին ռուսական ուժերի կողմից Բախմուտ քաղաքը գրավելուց հետո:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ Ավդեևկայի անկման վտանգը լուրջ է, հիմնականում այն պատճառով, որ «ուկրաինական ուժերի հրետանային զինամթերքը սպառվում է»։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանն իրար հետևից նոր ուժեր է ուղարկում՝ ուկրաինական դիրքերի վրա հարձակվելու համար։
Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատեց, որ Ավդեևկայից ուկրաիանակն ուժերի դուսրբերումը վկայում է մարտադաշտում բարդ իրավիճակի մասին։
2023թ հոկտեմբերի 7-ին Գազայի Դիմադրության ուժերի իրականացրած «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունն ԱՄՆ-ի ուշադրությունը սևեռեց իր վրա։ Որպես Թել Ավիվի հիմնական աջակից, ԱՄՆ-ն սկսեց զենք մատակարարել Իսրայելին, և ամերիկյան քաղաքական վերնախավի ուշադրությունը շեղվեց Ուկրաինայի պատերազմից։ Կիևը բարձր մակարդակով քննադատեց այդ «անտարբերությունը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, քննադատելով արևմտյան երկրներին ու ԱՄՆ-ին ՝ Կիևին մոռանալու և Ռուսաստանի հետ պատերազմում այդ երկրին տրամադրվող օգնությունը նվազեցնելու համար, հայտարարեց․ «Դա կարող է Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական աջակցության ճանապարհին խոչընդոտ դառնալ»։
Զելենսկին հայտարարեց, որ եթե ամերիկացիները չօգնեն Կիևին, Մոսկվան կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, և այդ ժամանակ հենց նրանց երեխաները պարտավոր կլինեն առաջնագծում կռվել ռուսների դեմ։ Այս հայտարարությունն ու նախազգուշացումը հերթական անգամ վկայում են, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից և Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի դեմ սկսված պատերազմից հետո, Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինայից շեղվել է օկուպացված Պաղեստինի վրա։
Հետևաբար, ռուս-ուկրաիանկան պատերազմն արդեն ընթանում է հաշվի առնելով այնպիսի իրադարձություններ, ինչպես՝ Գազայի պատերազմը, Արևմտյան Ասիայի լարված իրավիճակը, ինչպես նաև Կիևին նախկինում աջակցություն ցուցաբերած երկրներում ռազմական ռեսուրսների սպառումը»։ Կարելի է ասել, որ ուկրաինական պատերազմն այլևս Եվրոպայի ու նաև ԱՄՆ-ի առաջնեհերթությունը չէ։ Իսկ այդ հանգամանքը լրջորեն անհանսգտացրել է Կիևի իշխանություններին, քանի որ նրանք գիտեն, որ առանց Արևմուտքի աջակցության, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չեն կարող կռվել Ռուսաստանի դեմ։
Ռազմական մեծ ուժ ունեցող Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու համար, Ուկրաինան ունի արևմտյան զենքի կարիքը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող զենքի ծավալների կրճատումն ազգել է պատերազմի ընթացքի վրա։ Մյուս կողմից, չնայած եվրոպական երկրների կողմից Կիևին ցուցաբերած լայնածավալ ռազմական աջակցությանը, եվրոպացիներն այլ կարծիք ունեն։ ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված հարցումների տվյալներով՝ հարցվածների մեծամասնությունը հաշտեցումը համարել է Ուկրաինայի պատերազմի ավարտի ամենահավանական սցենարը։ Չնայած եվրոպացիներն աջակցում են Կիևին, սակայն նրանց միայն 10 տոկոսն է ասել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին։
Ուկրաինայի արևմտամետ կառավարության կողմից ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու ջանքերն ու Ռուսաստանի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությունն իր վերջո հանգեցրին պատերազմի։ Ու չնայած պատերազմի սկզբում շատերը կարծում էին, թե Կիևին տրամադրված արևմտյան զենքը կօգնի հաղթել Ռուսաստանին, այսօր Կիևի իրականացրած հակագրողների 90 տոկոսի նպատակները չեն իրականացել։ Եվ հիմա Ուկրաինայի արևմտյան գործընկերները հակսացել են, որ Ռուսաստանի նկատմամբ Կիևի հաղթանակի հավանականությունը շատ փոքր է։
Ուկաինային մի քանի ատսնյակ միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու Բայդենի վերջին առաջարկը Կոնգերսում լուրջ խոչընդոտների է բախվել՝ հանրապետականների կողմից։ Ամիսներ տևած քննարկումներից հետո, Սենատը փետրվարին ընդունեց 95 միլիարդ դոլար արժողությամբ արտաքին օգնության փաթեթը (որից 60 միլիարդ դոլարը պետք է տրամադրվի Ուկրաինային), սակայն Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն համարվող Հանրապետականները լուրջ խոչըդնոտներ են առաջացրել այս նախագծի իրագործման ճանապարհին։ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ամերիկացի դեմոկրատ օրենսդիրները հայատարեցին, որ Ուկրաինային 60 միլիարդ դոլարի աջակցության փաթեթի հաստատոմից հետո Սենատի կողմից դրա իրագործումը հետաձգելու պատճառով, ուկրաինացի զինվորները հուսահատված են։
Չնայած վերոնշյալ փաստերին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ցանկանում են, որպեսզի Ուկրաինայի արյունալի պատերազմը շարունակվի, քանի որ գիտեն, որ Ռուսաստանի հաղթանակը և այն էլ ՆԱՏՕ-ի «մերձակայքում», կվարկաբեկի դաշինքի հեղինակությունն ու մյուս կողմից կմեծացնի Մոսկվայի միջազգային ազդեցությունը, արդյունքում Եվրոպայի անվտանգության, ռազմական ու քաղաքական հավասարումները փոխելով ի վնաս Արևմուտքի։ Հետևաբար, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նրա գործընկերների օրակարգում է հնարավոր բոլոր ճանապարհներով այդ սցենարին խոչընդոտելը։ Դա ներառում է նաև բոլոր տեսակի ժամանակակից և հեռահար սպառազինությունների, այդ թվում՝ Himars, Atakams և Cruise Storm Shadow հրթիռների, ինչպես նաև բոլոր տեսակի ծանր և կիսածանր մարտական տեխնիկայի տրամադրումն Ուկրաինային։
Փետրվարի 23-ին ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարեդարձի կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Նա նշել է․ «Եկել է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային օրենքների և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի հիմամբ խաղաղություն հաստատելու ժամանակը»։
Գուտերեշն այս հայտարարությունն արել է՝ հաշվի առնելով պատերազմի մարդկային, տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները և դրա բացասական ազդեցությունը եվրոպական մայրցամաքի անվտանգության վրա։ Պատերազմի հետևանքով կողմերն ունեն ավելի քան 500 հազար զոհ։ Իսկ Ուկրաինայի արևելյան ու կենտրոնական հատվածների մեծ մասն ավերվել է։ Հաշվարկվել է, որ Ուկրաինայի վերակառուցումը կտևի 10 տարի և դրա համար կպահանջվի 500 միլիարդ դոլար։ Գուտերեշի կողմից խաղաղություն հաստատելու մասին կոչից հետո, դրա իրագործման համար հնարավորություն է ստեղծվել։ Եվ անկասկած, պատերազմը շարունակելու վերաբերյալ Արևմուտքի հորդորներն ու Զելենսկու ցանկությունը ոչ միայն ավելի մեծ թվով զոհերի, այլև Ուկրաինայի ավելի շատ տարածքների կործանման պատճառ կդառնա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարել է, որ ոչ Ուկրաինան և ոչ էլ Կիևի արևմտայն աջակիցները չեն ցանկանում, որպեսզի պատերազմն ավարտվի։ Անկասկած, պատերազմի ավարտի միակ լուծումն Ուկրաինայի կողմից «անկողմնակալ դիրքորոշում որդեգրելն է» և եւ «տարածքային նոր իրողությունների» ընդունումը, ասել է նա։
Արևմուտքի կողմցի Կիևին զենքի տրամադրումը ոչ միայն երկարաձգել է պատերազմն առանց Կիևի համար որևէ արդյունքի, այլ նաև պատճառ է դարձել, որպեսզի ուկրաինական իշխանություններն անտեսեն խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները։
Բացի այդ, քանի որ Ռուսաստանի տնտեսական, ռազմական և արդյունաբերական հզորությունը շատ ավելի մեծ է, Դաշնությունը դեռ երկյար ժամանակ կարող է շարունակել պատերազմը։ Մինչդեռ առանց Արևմուտքի աջակցության, Ուկրաինան անգամ մի քանի ամիս չի կարողանա դիմակայել Ռուսաստանին։