Եմենն անցած տարվա ընթացքում(8-ամյա պատերազմի ավարտից մինչ Գազայի պատերազմի սկիզբը)
Անցած տարի Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը դադարեց, սակայն այս երկրում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Միևնույն ժամանակ եմենցիները հզոր աջակցություն են ցուցաբերել Գազայի ժողովրդին՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի։
Անցյալ տարի Եմենի պատերազմն ավարտվեց։ Այդ մասին պաշտոնապես չհայտարարվեց, սակայն պատերազմը գործնականում դադարեց, և Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի կողմից լուրջ հարձակումներ տեղի չունեցան։ 2023 թվականի սկզբին Սաուդյան Արաբիան ի վերջո հասկացավ, որ Եմենի դեմ պատերազմում ռազմական ձեռքբերում չի ունենալու։ Պատերազմը ծանր կորուստներ պատճառեց եմենցիներին և նույնիսկ Սաուդյան Արաբիային, հատկապես՝ կասկածի տակ դնելով վերջինիս ռազմական հեղինակությունը։ Սակայն պատերազմի ամենակարևոր հետևանքներից մեկը Եմենի ուժային կառուցվածքում Անսարալլահի և Ազգային փրկության կառավարության դիրքերի կայունացումն էր: Դա պատճառ դարձավ, որ Սաուդյան Արաբիան բանակցություններ սկսի Եմենի Ազգային փրկության կառավարության և Անսարուլլայի պաշտոնյաների հետ։
Սաուդյան Արաբիան, որը պատերազմը սկսեց՝ նպատակ ունենալով վերացնել Անսարալլահին որպես Եմենի քաղաքական դաշտում ոչ լեգիտիմ դերակատար, 8 տարի անց եկավ այն եզրակացության, որ պետք է ճանաչի խմբավորմանը։ Անսարալլահը Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում հանդես եկավ որպես անկախ դերակատար և որևէ կերպ չզիջեց իր պահանջների հարցում։ Միջազգային ճգնաժամային խմբի Եմենի հարցերի հետազոտող Վինա Ալի Խանն ասել է. «Սաուդյան Արաբիայի դեսպանն ապրիլին Սանա կատարած այցի ընթացքում հանդիպել է հութիների և Օմանի իր գործընկերների հետ: Ի զարմանս դեսպան Մոհամմադ բեն Սայիդ ալ-Ջաբերի, հութիները չեն ցանկացել որևէ զիջման գնալ, և նա այնտեղից հեռացել է դատարկ ձեռքերով»։
՝
Սաուդցիների հետ բանակցություններում եմենցիները բարձրացրել են հինգ հիմնական պահանջ՝ վճարել եմենցի աշխատողների աշխատավարձերը, Եմենից դուսր բերել բոլոր օտարերկրացիներին, փոխանակել բոլոր գերիներին և հիվանդներին, մարդասիրական միջանցք ապահովել դեպի Սանա, վերացնել Եմենի համակողմանի շրջափակումը և փոխհատուցել պատերազմի վնասներըը։ Իրանի և Սաուդյան Արաբիայի համաձայնագրից մեկ տարի անց եմենցիները պնդում են, որ բացի գերիների փոխանակումից (որը դեռ չի ավարտվել), Սանա-Ռիադ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել:
Սաուդյան Արաբիան համաձայնել է վճարել եմենցի աշխատողների աշխատավարձերը, սակայն ներկայացրել է նախապայման, որը Սանայի կառավարությունը չի ընդունել։ Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մեհդի Ալ-Մեշաթն ասել է, որ սաուդիները ցանկանում են վճարել եմենցի աշխատակիցների աշխատավարձերը՝ Եմենի նավթից և գազից ստացված եկամուտները Սաուդյան Արաբիայի Ազգային բանկին փոխանցելու դիմաց, իսկ դա նշանակում է Եմենի նավթի եկամուտները թալան և եմենցիներին իրենց սեփական փողերով օգնել:
Շրջափակման վերացման հարցում ոչ մի փոփոխություն չի եղել, սակայն վերջին հայտարարություններին համաձայն՝ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Սանայի բանակցային խմբի ղեկավար Մուհամմադ Աբդ ալ-Սալամը 2024 թվականի փետրվարին ասաց. «Սանայի պատվիրակությունն ու Սաուդյան Արաբիայի ղեկավարները հանդիպման ժամանակ հարթել են Եմենի ճկնաժամի լուծման ճանապարհին առկա խոչնդոտները: Սանայի պատվիրակությունն ընդգծել է մարդասիրական հարցերը լուծելու անհրաժեշտությունը։ Այս փաթեթը ներառում է անցումների, նավահանգիստների, ճանապարհների վերաբացումը։ Այն ազդում է նաև այլ փաթեթների վրա, այդ թվում՝ քաղաքական բանակցությունների»։
Փոխհատուցման հարցում Սաուդյան Արաբիան ոչ մի երաշխիք չի տվել եմենցիներին։ Սաուդցիները առաջարկեցին հիմնադրամ բացել : Նպատակը նվիրատվությունների միջոցով Եմենին օգնելն էր։ Եմենցիներն ասացին, որ չեն ընդունում առաջարկը, հավելելով, որ Սաուդյան Արաբիան Եմենին պարտադրված 8 տարվա պատերազմի ընթացքում ոչնչացրել է այդ երկրի ենթակառուցվածքները և պետք է վերականգնի բոլոր վնասները։
Սաուդյան Արաբիան շահագրգռված է Եմենում պատերազմի ավարտով, սակայն Ռիադը պատրաստ չէ կորցնել Եմենը և անտարբեր լինել այդ երկրում իշխանությանն ու ուժերի դասավորման նկատմամբ, քանի որ Եմենը Սաուդյան Արաբիայի համար ռազմավարական նշանակություն ունի: Սաուդյան Արաբիան շարունակում է աջակցել Եմենի նախագահական խորհրդին։ Սաուդյան Արաբիան Եմենի Ազգային փրկության կառավարությանը հրավիրեց մեկնել Ռիադ և բանակցություններ վարել սաուդցի պաշտոնյաների հետ։ Սակայն Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմին քննադատեց այս առաջարկը, նշելով, որ այցը կնշանակեր Եմենի Ազգային փրկության կառավարության ճանաչում:
՝
Անցած տարի Եմենի հետ կապված կարևոր իրադարձություններից մեկն այս երկրի հզոր գործողությունն էր՝ Գազայի անպաշտպան ժողովրդին Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության դեմ աջակցելու հարցում։ Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունից 40 օր անց Եմենը մտավ Գազայի պատերազմի մեջ՝ հարձակվելով սիոնիստական և դեպի օկուպացված տարածքներ մեկնող նավերի վրա: Եմենի գործողությունը միակ գործնական քայլն էր՝ Գազայի ժողովրդին աջակցելու ուղղությամբ: Գազայում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության շարունակությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի համակողմանի աջակցությունը, արաբական երկրների մահաբեր լռության հետ մեկտեղ, երեք հիմնական գործոններն էին, որոնք պատճառ դարձան, որ եմենցիները պատերազմեն Սիոնիստական ռեժիմի դեմ: Եմենի գործողություններն ավելի արժեքավոր էին, քանի որ այս երկիրը 2015 թվականից սկսած 8 տարի ասիմետրիկ պատերազմի մեջ էր Սաուդյան Արաբիայի հետ։ Պատերազմ, որի պատճառով Եմենը հայտնվեց հումանիտար աղետի առջև:
Այս հարձակումները ճնշեցին Սիոնիստական ռեժիմին, որը Եմենի դեմ գործողություններ չձեռնարկեց, քանի որ երրորդ ճակատում կռվելու հնարավորություն չուներ։ Ուստի ԱՄՆ-ը մի քանի այլ երկրների հետ միասին, ռազմական գործողություններ ձեռնարկեց Եմենի դեմ։ ԱՄՆ-ի այդ քայլն ապացուցեց, որ մարդու իրավունքներն Արևմուտքի համար գործնականում որևէ նշանակություն չունեն։
ԱՄՆ-ը 10 երկրներից բաղկացած կոալիցիա կազմեց և հարձակումներ իրականացրեց եմենցիների դեմ։ Ամերիկյան կոալիցիային անդամակցած միակ արաբական երկիրը Բահրեյնն էր։ Ամերիկացի պաշտոնյաների հաճախակի այցելությունները Արևմտյան Ասիայի տարածաշրջան և նրանց հանդիպումները արաբ պաշտոնյաների հետ չհանգեցրին արաբական այլ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի, Եմենի դեմ կոալիցիային անդամակցելուն: ԱՄՆ-ն նույնիսկ Անսարալլահին հերթական անգամ ավելացրեց իր ահաբեկչական ցուցակում, սակայն այդ քայլը նույնպես չկասեցրեց Եմենի հարձակումները օկուպացված տարածքներ մեկնող նավերի վրա։ Չնայած Եմենի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումներին, դեպի օկուպացված տարածքներ մեկնող նավերի վրա Եմենի հարձակումները չդադարեցին, իսկ միլիոնավոր եմենցիներ ամեն շաբաթ դուրս ցույցերի, ցույց տալով Ազգային փրկության կառավարությանն իրենց աջակցությունը։ Իսկ Ազգային փրկության կառավարությունը ապացուցեց, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Դիմադրության առանցքի կարևոր և արդյունավետ անդամներից է։ Հետևաբար, Գազայի պատերազմից հետո, Եմենի ազգային փրկության կառավարության հանդեպ համաշխարհային ուշադրությունը մեծացել է:
Այս ձախողումը, այն ծախսերի հետ մեկտեղ, որ ԱՄՆ-ն վճարեց Գազայի ժողովրդի ցեղասպանության գործում Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար, ինչպես նաև ամբողջ աշխարհում ծայր առած հակաամերիկյան բողոքի ալիքը, դարձան Գազայի պատերազմում Վաշինգտոնի պարտության գլխավոր պարտվածներից։
Պատմող՝
Ծրագրի ավարտին բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Մինչ հաջորդ հաղորդում. Ցտեսություն