Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ (6․Անպատասխանատվություն և ագրեսիվություն)
(last modified Sat, 13 Apr 2024 09:17:59 GMT )
Ապրիլ 13, 2024 12:47 Asia/Tehran

Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսելու ենք երեխաների և դեռահասների համար որպես կիբերտարածության վնասներ՝ անպատասխանատվության և ագրեսիվության մասին։

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք  Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում  խոսելու ենք երեխաների ու դեռահասների համար վիրտուալ տարածքի մի շարք վնասների, այդ թվում անպատասխանատվության և ագրեսիվության մասին։ Ընկերակցեք մեզ։

***

Մենք բոլորս գիտենք,որ հեռուստացույց դիտելու նման զվարճանքին շատ ժամանակ հատկացնելը կամ ընդհանրապես անառողջ ժամանակ անցկացնելը մեզ խանգարում է մեր կարևոր գործերն անել:

Վիրտուալ տարածքը ևս  նման վնաս է հասցնում երեխաներին ու դեռահասներին, քանի որ հաճույքի և զվարճանքի մեջ խորասուզվելը մեծ խոչընդոտ է դառնում նրանց կարևոր գործերը կատարելու, ինչպես սովորելու ճանապարհին։

Այն երեխաներն ու դեռահասները, որոնք կախվածություն ունեն ինտերտնետից և իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են վիրտուալ միջավայրում և սոցիալական ցանցերում, կամաց-կամաց թուլանում և ծույլ են դառնում, ուստի ցանկություն չեն ունենում կատարելու իրենց կարևոր գործերը։

Նրանք նույնպես խուսափում են իրենց պարտականություններից և այնքան զբաղված են վիրտուալ տարածքում, որ նույնիսկ ուշադրություն չեն դարձնում ուրիշների, հատկապես ծնողների խոսքերին, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ծնողների և երեխաների միջև։

Վիրտուալ տարածության նկատմամբ ուշադրությունը,  վստահությունը և դրանից կախվածությունն ու ազդեցություն կրելը հանգեցնում են նրան, որ այս տարածքի օգտատերերը, հատկապես երեխաներն ու դեռահասները, անառողջ ժամանակ են անցկացնում, ինչը պատճառ է դառնում,որ նրանք նույնիսկ ցանկություն  չունենան կատարել իրենց սոցիալական պարտականությունները, կամ ծառայել հասարակությանը, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մեր երեխաներին այս տարածքում։

Պետք է նշել, որ վիրտուալ աշխարհը շատ ավելի մեծ աշխարհ է, քան իրական աշխարհը, և այս վիրտուալ աշխարհում տեղեկատվության հասանելիությունը շատ հեշտ է։

Մյուս կողմից, վիրտուալ աշխարհը որևէ սահմանափակում չի դրել երեխաների և դեռահասների կողմից այս տարածքում առկա տեղեկատվության և բովանդակության հասանելիության վրա, ինչը հանգեցնում է վիրտուալ և իրական տարածքում երեխաների և դեռահասների  պատասխանատվության չընդունմանը, և արդյունքում՝ երեխաներն ու դեռահասներն ուրիշների հետ իրենց շփումներում խնդիրներ են ունենում:

Տեղին է իմանալ, որ կիբեր ոլորտի մասնագետները համոզված են, որ ընտանիքները կարող են կիբերտարածության այս վնասը վերածել հնարավորության: Ընտանիքները պետք է պատասխանատվության զգացում առաջացնեն իրենց երեխաների և դեռահասների մոտ և համապատասխան ուսուցումներով  խնդրեն նրանց զգույշ լինել կիբերտարածության բովանդակության նկատմամբ, և եթե նրանց հասանելի է ոչ պատշաճ բովանդակություն, դրան ուշադրություն չդարձնել և չհետևել այս տարածության բարոյական անոմալիաներին։

Իհարկե, բոլորս գիտենք, որ երեխաներն ու դեռահասները կարող են իրենց հետաքրքրասիրության պատճառով հետևել այս տարածքում ոչ պատշաճ բովանդակությանը, սակայն իրազեկվածությունը միշտ կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների և դեռահասների դաստիարակության վրա, ուստի ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այս կետին և փորձեն իրազեկել  իրենց երեխաներին այս տարածքի վերաբերյալ:

Իր և ուրիշների գաղտնիության պաշտպանությունը, ինտերնետից և վիրտուալ տարածքից օգտվելիս սեփական իրավունքների և պարտականությունների ճանաչումը այն անհրաժեշտություններից են, որոնք ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին,նրանց մոտ պատասխանատվության զգացում առաջացնելու համար:

Ծնողները պետք է նաև սովորեցնեն իրենց երեխաներին, թե ինչպես է իրենց առցանց գործունեությունը ազդում իրենց վրա, ուրիշների վրա, որոնց ճանաչում են և ավելի լայն առցանց համայնքի վրա: Այսպիսով, նրանք կընդունեն վիրտուալ աշխարհում իրենց գործունեության պատասխանատվությունը, և գիտակցելով գործունեություն կծավալեն այս տարածքում։

Հարկ է նշել,որ երեխաների հետ կանոնավոր, հանգիստ և հարգալից զրույցները լավագույն միջոցն են՝ օգնելու նրանց ճիշտ որոշումներ կայացնելու առցանց վարքագծի վերաբերյալ, ուստի պետք է սոցիալական մեդիայի պատասխանատու օգտագործման և  ուրիշների գաղտնիությունը պահպանելու  և կանոնները հարգելու  մասին  խոսել նրանց հետ։

***

Ծրագրի այս հատվածում կքննարկենք երեխաների և դեռահասների համար կիբերտարածության մեկ այլ վնաս։

«Ագրեսիան» կիբերտարածքի հերթական վնասն է երեխաների և դեռահասների համար։ Փորձագետները կարծում են, որ երեխաների և դեռահասների մոտ կիբերտարածությունից կախվածությունը առաջացնում է ագրեսիա և վատ պահվածք, քանի որ այդ տարածքը թուլացնում է երեխաների և դեռահասների հարաբերությունները այլ մարդկանց, հատկապես ընտանիքի հետ, և այդ տարածության հետևանքով  առաջացած մեկուսացման պատճառով ընտանիքի և երեխայի կամ դեռահասի միջև մտերմությունը վերանում և երեխաների  ու դեռահասների մոտ ձևավորվում է ագրեսիվ վարքագիծ:

Վիրտուալ աշխարհում և սոցիալական ցանցերում ներկայացված  նյութերից շատերը ներառում են բռնություններ: Հետեւաբար, երեխաներն ու դեռահասները հասանելիություն ունենալով նման բովանդակությամբ նյութերին դառնում են ագրեսիվ։

Երեխաները և դեռահասները տարբեր կերպ են դրսևորում այդ ագրեսիան: Երբեմն կոպիտ ու անվայել խոսքերով ու բղավելով,երբեմն դեմքը խոժոռելով ու հոնքերը կիտելով, ինչի հետևանքով երեխայի կամ դեռահասի և ծնողների միջև  տարածություն է առաջանում, և կամաց-կամաց ընտանիքը և երեխան  կանգնում են միմյանց դեմ, և նրանց միջև վեճերը մեծանում են։

Մյուս կողմից, ագրեսիվ երեխան կամ դեռահասը իր ընկերների շրջանում բռնության հետ մեկտեղ դրսևորում է իր ագրեսիվ պահվածքը, ինչը երեխայի կամ դեռահասի համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնում իր հասակակիցների հետ կապված:

Կիբերտարածքում իրենց երեխաների գործունեության նկատմամբ ծնողների կողմից վերահսկողության նվազեցումը կրկնապատկում է վնասը։ Ցավոք, որոշ ծնողներ անտեսում են իրենց երեխաների գործունեությունը կիբերտարածքում՝ իրենց գերզբաղվածության պատճառով, և երբ տեսնում են այս տարածքի ազդեցությունն իրենց երեխաների վարքի վրա, զարմանում են, մինչդեռ երեխաների հանդեպ  ցուցաբերված անուշադրությունը հանգեցնում է նման վարքագծի:

***

Այժմ  պետք է իմանանք, թե ինչպես կարող են ծնողները վերացնել իրենց երեխաների ագրեսիվ վարքի պատճառները  և ուղղել նրանց վարքը:

Առաջին և ամենակարևոր քայլը երեխայի հետ մտերմություն ստեղծելն է։ Հիշեք, որ երեխայի ագրեսիայի և բռնության պատասխանը  նույն պահվածքը չէ:

Նման դեպքերում ծնողները պետք է հանգստություն պահպանեն և մտերմիկ մթնոլորտում տեղեկացնեն երեխային նրա սխալ վարքի  մասին։

Ծնողները, ովքեր բախվում են իրենց երեխաների խոսքային ագրեսիային, այսինքն՝ հայհոյանքին, պետք է իմանան, որ իրենց երեխան կարող է չգիտի այդ վիրավորական բառերի իմաստն ու սոցիալական արժեքը, և միայն ուրիշներին ընդօրինակելով է դրանք օգտագործում։

Ուստի ծնողները պետք է իրենց երեխաներին բացատրեն անվայել  խոսքերի և հայհոյանքի իմաստը։

Վերջում  ներկայացնում ենք երկու խորհուրդ այն մասին թե ծնողներն ինչպես վերաբերվեն իրենց ագրեսիվ երեխաներին։

 1. Երեխաներին վախեցնելն իրենց ոչ պատշաճ վարքագիծը ( ագրեսիվությունն ու հայհոյանքը) վերացնելու համար կայուն լուծում չէ, քանի որ այն ստիպում է նրանց՝ ծնողների աչքից հեռու շարունակել իրենց անընդունելի գործունեությունն այլ միջավայրում։

2. Ինչպես քիչ առաջ նշեցինք, ծնողները պետք է  բռնի ու զայրացած վերաբերմունք չցուցաբերեն իրենք երեխայի ագրեսիվ վարքի նկատմամբ , քանի որ դա կհանգեսնի երեխայի կամ դեռահասի ագրեսիայի շարունակականությանը։