Հոլիվուդ Քաթ (6․Հոլիվուդի հմայվածությունը Կաբալայով )
(last modified Mon, 15 Apr 2024 08:59:48 GMT )
Ապրիլ 15, 2024 12:29 Asia/Tehran

«Հոլիվուդ Քաթ»(Hollywood Cut) հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք Կաբալայով Հոլիվուդի հմայվածության, և այս կապակցությամբ մի քանի Հոլիվուդյան ֆիլմերի մասին։

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում ձեզ պատմեցինք Կաբալայի մասին։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք Կաբալայով Հոլիվուդի  հմայվածության և այս առնչությամբ հոլիվուդյան մի քանի ֆիլմերի մասին։ Մնացեք մեզ հետ։

Ավելի լավ է հաղորդման հենց սկզբում ներկայացնենք հրեա ռաբբի Յակով Վեյսիի հայեցակետը Կաբալայի մասին։ Նա ասում է. «Կաբալան համարվում է գաղտնիք, մի բան, որը  չի բացվել այնպես, ինչպես հարկն է, մի բան, որը Աստված թաքցրել է արարչության մեջ, դա մի առարկա է, որը ուսուցանվում է միայն այն ժամանակ, երբ մարդ ցանկանում է հասնել   սրբության բարձր աստիճանների և մի կողմ դնել նյութականը։ Ակնհայտ է, որ դա չպետք է չարաշահվի, դրա ուսումնասիրությունը ոչ մի կերպ չպետք է չարաշահվի։ Կաբալայի ուսումնասիրությունը նման է հուդայականության մյուս ուսումնասիրություններին, այսինքն՝ այն շատ չի ուսումնասիրվում, բայց ես այն չեմ համարում հուդայականության մաս, քանի որ դա այն չէ, որ բոլորը պետք է ուսումնասիրեն, հրեաների մեծ մասը չի ուսումնասիրել  և  չի ուսումնասիրում այն, իսկ  նախորդ սերունդների մեծ մասն էլ չի  ուսումնասիրել այն,ընդամենը սահմանափակ թվով մարդիկ են ուսումնասիրել այն, ուստի ես չեմ հավատում, որ այն հուդայականության մասն է կազմում»։

Զոհարը՝ Լուսավորության գիրքը, Կաբալայի հետևորդների սուրբ գիրքն է։ Երկրորդ դարում  Շիմոն բար Յոչայն այս գիրքը արամեերենի է թարգմանել։ Գրքի ամենակարևոր կետը կենաց ծառի գաղափարն է: Կենաց ծառը դասական նկարագրական բառ է տասը Սեֆիրոտի կենտրոնական միստիկական խորհրդանիշի համար: Սեֆիրոտ նշանակում է «հաշվել», որը Կաբալայի վարդապետության հիմքն է։ Իրականում Սեֆիրոտները Կաբալայի տասը հատկանիշերն են, որոնց միջոցով բացահայտվում է անսահմանությունը: Ենթադրվում է, որ դրանք հաջորդաբար ստեղծում են մետաֆիզիկական ոլորտների շղթա, որոնք համարվում են Արարչի նպատակն ու կամքը բացահայտող: Սեֆիրոտի կողքին կարմիր ապարանջանն այս աղանդի մեկ այլ խորհրդանիշ է: Մյուս խորհրդանիշներն են՝ հնգաթև աստղը, Դավթի աստղը և այծի գլուխը։

Հոլիվուդյան Կաբալան նույնը չէ, ինչ հրեական սուֆիզմի կաբալան, բայց այն ունի մի քանի տարբերություններ և խառնված է եվրոպական ծիսական մոգության հետ: Կա պնդում, որ սև մոգության մասին շատ գրքեր, ներառյալ Մովսեսի վեցերորդ և յոթերորդ գրքերը, Սողոմոնի Մեծ Բանալին ու Փոքր Բանալին Կաբալայի գրքեր են: Այս աղանդների որոշ հետևորդներ նման գրքերն անվանում են Քաբալա (Qabala)՝ դրանք տարբերելու ավանդական Կաբալայի (Kabala) գրքերից։ Հոլիվուդյան Կաբալայի կազմակերպիչը Ֆյուել Գրուբերգեր անունով անձնավորությունն է, որը ավելի հայտնի է Ֆիլիպ Բերգ անվամբ, նա ամերիկացի ռաբբի է, ով ընտրվել է Կաբալայի կենտրոնի ղեկավար և գրել է մի քանի գրքեր, որոնք դարձել են մարդու ստեղծած այս կրոնի տեղեկատու գրքերը:

Հրեա ռաբբի Յակով Վեյսը Կաբալայի մասին ասում է. «Այս մարդիկ չարաշահում են Կաբալան, նրանք դրա մասին շատ մակերեսային և նյութական պատկերացում ունեն։ Սեֆիրոտն այն ճանապարհն է, որով Ամենակարող Աստված առաջնորդում է աշխարհը տարբեր միջոցներով՝ ողորմությամբ, զորությամբ, գեղեցկությամբ և տարբեր սեֆիրոտներով: Այնպես չէ, որ, օրինակ, նա ներողամիտ է, Աստված մարդ չէ, որ ներողամիտ լինի, ներումը նրանից է արմատ ստանում, նա մարմին չունի։ Թորայում կան այս բաները, օրինակ՝ Աստծո մեծ ձեռքը, Աստված մեծ ձեռքով օգնեց Եգիպտոսի հրեաներին: Աստված չունի ոչ մարմին, ոչ ձեռք, սա պարզապես օրինակ է բացատրելու համար: Այսինքն՝ նրանք ընդհանրապես չեն հասկանում Կաբալան»:

Կաբալայի փիլիսոփայության հիման վրա հոլիվուդյան շատ  ֆիլմեր են պատրաստվել, այդ թվում՝ «Ավատար» ֆիլմը։ Ջեյմս Քեմերոնը թերաշխատված էր 1997-2007 թվականներին, և «Ավատարը» նրա միակ բացառիկ ֆիլմն էր վերջին տասնամյակում: Ֆիլմի արտադրությունը տևել է չորս տարի, իսկ բյուջեն կազմել է 800 միլիոն դոլար, ինչն այս ֆիլմը դարձնում է հոլիվուդյան ամենաթանկ ֆիլմերից մեկը։ Ջեյմս Քեմերոնը մենակ է գրել սցենարը, և զարմանալի չէ նրա ստեղծագործություններում տեսնել Կաբալայի խորհրդանիշները: Թեև ուժեղ պատմությունը, ֆանտաստիկ տեսարանները և ապշեցուցիչ հատուկ էֆեկտները Քեմերոնի ֆիլմի դրական կողմերն են, սակայն ամենաակնառու տարրն իրոք նրա փիլիսոփայական հայացքներն են: Փիլիսոփայություն, որը ձևավորվել է Քեմերոնի այլ հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են 1986-ին արտադրված Այլմոլորակայինը, 1989-ին արտադրված Անդունդը, 1991-ին արտադրված Տերմինատորը, 1992-ին արտադրված «Տերմինատոր 2՝ հարության օրը» և նույնիսկ «Տիտանիկը»: Ավատարը հանդիսատեսին տանում է դեպի ապագա, որտեղ մարդիկ պետք է ճանապարհորդեն Պանդորա կոչվող նոր մոլորակ՝ նոր ռեսուրսներ գտնելու համար: Պանդորայում ապրում են կապույտ արարածներ, որոնք ապրում են սուրբ ծառի շուրջը: Ավատարները

կենդանի-մարդիկ են, որոնք, ըստ Կաբալայի, նման են մարդու նախնիներին: Բնությունից նրանց կախվածությունը և դրանից ներշնչվածությունը նրանց առանձնահատուկ հատկանիշներից է։ Ֆիլմի սկզբում բացահայտվում է Նայտիրիի սերը այլ արարածների նկատմամբ, և նա համակրում է բոլոր արարածներին, նույնիսկ վայրիներին։ Այս արարածների կյանքը կախված է այս ծառից։ Այս ծառը նաև առաջնորդում է հանգուցյալների հոգիները դեպի խաղաղ հավերժություն: Նրանք այս ծառն անվանում են մեծ մայր և պաշտում են նրան, կարծում են, որ իրենց կյանքն ու մահը Եվայի ձեռքում է, և նա է գրում իրենց ճակատագիրը։ Եվան կարող է սպանել մարդկանց և նրանց կյանք վերադարձնել որպես ավատար, ինչը նա անում է Ջեյք Սալիի հետ՝ այն մարդուն, ով մահանում է ֆիլմի վերջում և հարություն առնում որպես ավատար։

Ֆիլմի ավարտին, ի թիվս այլ բաների, որոնք մեզ հիշեցնում են Սեփիրոտի և Կենաց ծառի կաբալիստական ​​ծեսերը, տեսնում ենք, որ Ավատարը պատերազմ է հայտարարում մարդկանց դեմ: Այս ճակատամարտում Եվան, սուրբ ծառը և բնության ուժերը միանում են ավատարներին, սա մաքուր կաբալիստական ​​տեսություն է: Հետաքրքիր է իմանալ, որ այս ֆիլմի միայն 40%-ն է իրականում նկարահանվել։ Մնացածը հատուկ էֆեկտներ են: Այս բոլոր ապշեցուցիչ հատուկ էֆեկտները միայն մեկ նպատակ ունեն՝ ներկայացնել մի պատմություն՝ խթանելու Քեմերոնի Կաբալայի տեսակետները՝ օգտագործելով գրավիչ մոտեցում: Իրականում, այս ֆիլմի 160 րոպեների ընթացքում դիտողները անուղղակիորեն ենթարկվում են նրա փիլիսոփայությանը և համոզմունքին և փորձում են բաց չթողնել այս հուզիչ բլոկբաստերի ոչ մի պահը:

«Լեգո ֆիլմը» (The Lego) 2014 թվականին հոլիվուդյան ֆիլմերի ևս մեկ օրինակ է Կաբալայի նշաններով։ Այս ֆիլմը Էմետ անունով սովորական Lego-ի շինարարության բանվորի պատմությունն է։ Այս ֆիլմում համոզմունք կա, որ նա հատուկ մարդ է, որը հիշատակվում է գուշակություններում։ Ենթադրվում է, որ նա սկսում է արկածախնդրություն՝ չար ու բռնակալ ղեկավարության կողմից Լեգոյի աշխարհը անվերջանալի անշարժության մեջ ուղարկելը կանխելու համար։ Այս 100 րոպեանոց համակարգչային անիմացիան շատ արկածային է և պարունակում է հումոր երեխաների մեջ անուղղակիորեն կաբալիստական ​​հայացքներ սերմանելու համար: Լեգո Սիթիում բոլոր քաղաքացիները կատարում են ուղեցույց-գրքույկի հրահանգները, բոլորը ժպտում են, ընկերասեր են ու համագործակցում են միմյանց հետ։ Շենքեր են կառուցում, բայց ամեն գիշեր քանդում են, որ վերակառուցեն։

Ֆիլմում սիմվոլիկան պարզ է. Հրահանգների գրքույկը Աստծո կողմից տրված սուրբ գրքի խորհրդանիշն է՝ քաղաքացիներին և մարդկանց անգիտության մեջ պահելու համար: Աստված ներկայացվում է բռնապետի դերում, ով ցանկանում է, որ Լեգոյի քաղաքացիները լավ ու երջանիկ կյանք չունենան։

Էմեթը` ֆիլմի հերոսը, սովորական մարդ է, ով ունի գերբնական ուժ և կարող է խորհրդավոր կերպով շփվել իրական Աստծո հետ որը մի բարեհոգի մանուկ է: Ֆիլմը ներկայացնում է կաբալիստական ​​փիլիսոփայություն, այնպիսին, որ իրականության վերին մակարդակի յուրաքանչյուր միջադեպ ազդում է խաղալիքների ստորին իրականության վրա: Սա ներկայացնում է այս խմբի կարգախոսը. «Վերևից ներքև»։ Նյութական աշխարհը փոխելու բանալին գերբնական տիրույթի կախարդական մանիպուլյացիա է, և սա պարզունակ մոգության սահմանումն է: Այս ֆիլմը երեխաներին սովորեցնում է, որ կանոններին հետևելը և պարզ լինելը հիմարություն է և զրկում է նրանց երջանկությունից, և կարևորը առանձնահատուկ լինելն է և էլիտայի մաս կազմելը: Մարդիկ, ովքեր հրաժարվել են մեղքի և զոհաբերության հին հասկացություններից՝ աղանդավորական գիտելիքների միջոցով իրենց կյանքը հզորացնելու համար:

Մատրիքսը ֆիլմ է մարդու և մեքենայի ճակատամարտի մասին։  Այս ֆիլմը պատկերում է մարդկանց, որոնց ուղեղը միացված է սուպերհամակարգչին և ձևավորվում է մեկ ամբողջություն։ Գլխավոր հերոսը Նեոն է՝ համակարգչային հաքեր, ով կասկածում է, որ աշխարհի հետ կապված խնդիր կա, բայց չգիտի, թե դա ինչ է։ Մորֆեուս անունով հեղափոխական խմբի ղեկավարը Նեոյին բացահայտում է, որ այս ամբողջ աշխարհը պատրանք է, բանտ և շատ բարդ համակարգչային մեքենա:

Այս ֆիլմը հիմնված է իրականության պատրանքի վրա, ըստ իրականության պատրանքի կաբալիստական ​​տեսության՝ գոյություն չունի իրականություն, այլ մի բան, որը կոչվում է էություն կամ տրանսցենդենտալ ուժ։ Այս ուժը գործում է այնպես, որ մարդը ընկալում է որպես իրականության պատկեր, որը մենք անվանում ենք «իմ աշխարհը»:

Այս մասին ավելի մանրամասնորեն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։