Փոդքասթ Համաշխարհային պատմություն
Հեղափոխության փոթորիկն արագ տարածվեց Եվրոպայում ու ոչ մեկն անմասն չմնաց դրանից։ Մեծ թվով ազնվականներ շահեցին այդ ալիքից, իսկ շատ ուրիշներ, հիմնականում հասարակության ցածր խավից, կորցրեցին իրենց ողջ կյանքը։
Ներկայացնում ենք «Համաշխարհային պատմություն» փոդքասթի ----- բաժինը՝ զրույց երեխաների, բանաստեղծների, փիլիսոփաների ու կկուների մասին։
Մեծահարուստներն ավելի շատ առաջընթացի համար ցանկանում էին, որ մարդիկ աշխատեն դաշտերում, արոտավայհրերում կամ գործարաններում։ Իսկ կառավարությունը, որն ուներ մեծահարուստների փողերի կարիքը, շահագործում էր գործազուրկներին ու թափառաշրջիկներին։
Անգլիայում հաստատված «Թափառաշրջիկների պատժի մասին»օրենքի համաձայն՝ եթե առողջ մարդը դառնար թափառաշրջիկ, կձերբակալվեր ու նրա կրծքավանդակի վրա այրելու միջոցով կգրվեր V տառը։ Այնուհետև նրան կհանձնեին տեղացիներցի մեկին որպես ստրուկ ու նա երկու տարի կծառայեր այդ մարդուն, ուտելով միայն ջուր, հաց և կերակրի մնացորդները։ Իսկ եթե դրանից հետո էլ նա թափառական կյանք վարեր, նրա ճակատին կգրեին S տառն ու կդատապարտեին ցմահ ստրկության։
Մեկ ուրիշ օրենքի համաձայն՝ գործազուրկներին պետք էր կապել սայլի վրա ու մտրակել, իսկ հետո նրանց վզին դնել երկաթե ծանր օղեր։ Մուրացկանների մասին օրենքը սպառնում էր այրել ու դակել նրանց այանջը, իսկ մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ մահապատժի ենթարկել։
Այս օրենքների նպատակն աշխատատեղերի ավելացումն ու աշխատավարձերը ցածր պահելն էր։
Օրինակ Ֆրանսիայում, գործազրուկները պետք է ընտրություն կատարեին երկրից արտաքսվելու ու թիավարելու միջև։ Նավերում թիավարողներ գտնելու համար, Ֆրանսիայի ու Նիդերլանդների կառավարությունները ձևավորել էին «Թափառականների որս» կազմակերպությունը։ Բացի այդ, այս երկրների կառավարությունները դատարաններին ստիպում էին փոքր հանցագործությունների համար որպես պատիժ սահմանել թիավարությունը։
Գործարանատերերն անգամ երեխաներին էին թույլատրում աշխատել խոշոր գործիքների մոտ։ Բելգիայում տեքստիլ արդյունաբերությունն ամբողջությամբ երեխաների ձեռքում էր, իսկ տասներկու տարեկանից բարձր աղջիկներին աշխատանքի ընդունելն արգելված էր։ Երեխաներն ավելի արագ էին կատարում պատվերներն ու ավելի քիչ էին վարձատրվում։ Իսկ որոշ դեպքերում վարձատրությունը համարվում էր գործարաններում նրանց տրվող խղճուկ սնունդը։
Անգլիայում երեխաներին աջակցելու համար ստեղծված բարեգործական կազմակերպությունները նրանց վաճառում էին գործարանատերերին։ Լանկշիրի գործարաններում աշխատում էին մեծ թվով նման երեխաներ։ Բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները երեխաներին ասում էին, թե գործարաններում բարի տղամարդիկ ու կանայք սպասում են իրենց, ու տապակած միս ու կաթ են տալու ուտելու համար, նստեցնելու են իրենց ձիերի վրա ու ոսկե ժամացույցներ ու փող են տալու։
Բիրմինգհեմի գործարաններում աշխատում էին յոթ տարեկան երեխաներ, իսկ Անգլիայի հյուսիսում և հարավ-արևմուտքում մանող մեքենաներն աշխատացնում էին հինգ և նույնիսկ չորս տարեկան երեխաները։
Երբ 1796թ.-ին գործարանատերերը կառավարությանն ասացին, որ չեն կարող վճարել նոր հարկերը, կառավարությունը պատասխանեց, որ երեխաներին աշխատանքի է ընդունել՝ գործարանատերերի ծախսերը նվազեցնելու նպատակով։ Երեխաներյն աշխատում էին 12-18 ժամ։ Եվ առավոտյան 6։00-ից երեկոյան 19։00-ն երեխաներին աշխատացնող գործարանատերը համարվում էր բարի մարդ։
Երբեմն, հոգնածությունից քնած երեխաների մատները կտրվում էին հաստոցների տակ մնալով։ Գործարարններում չէր պահպանվում հիգիենան, իսկ պատուհանները գրեթե միշտ փակ էին։ Բամբակի փոշուց երեխաների մոտ առաջանում էին տարբեր հիվանդություններ։ 1784 թվականին Մանչեստր քաղաքում, որտեղ գտնվում էին աշխարհի ամենամեծ տեքստիլ գործարանները, «գործարանային տենդ» անունով տարօրինակ հիվանդությունը սպանեց բանվորների երեխաներից շատերին։
Հարստանալու տենդը ժամանակի հետ տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Հարստանալու ցանկություն ունեին նույնիսկ քահանաները, փիլիսոփաներն ու գրողները։ Ֆրանսիացի քահանա, հայր Անտուան դը լա Վալտը 1750 թվականին դարձավ ճիզվիտների միության անդամ։ Ճիզվիտները քահանաներ էին, ովքեր փորձում էին քիստոնեությունը տարածել ամբողջ աշխարհուիմ։ Նրանք մարդկանց հրավիրում էին ապրելու պարզ ու աղքատ կյանքով և հարստությունը համարում էին սատանայի թակարդներից մեկը:
Հայր Անտուանը միությանն առաջարկեց քրիստոնեությունը տարածելու համար իրեն գործուղել Կարիբյան կղզիներ։ Դրանց մի ամսը գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ և այնտեղ հիմնվում էին շաքարեղեգի պլանտացիաներ։ Անտուանը սկսեց քարոզել այս կղզիներում և որոշ ժամանակ անց դիմեց միությանը՝ աշխարհի տարբեր երկրներում դպրոցներ հիմնելու և դրանք ֆինանսավորելու համար ֆինանսական գործունեություն ծավալելու առաջարկով։ Այդ առաջարկին միության դրական պատասխանը դրեց Անտուանի ճանապարհի սկիզբը, որը չուներ վերջ։ Նա սկսեց Կարիբյան կղզիներում հողեր մշակել և սուրճ ու շաքար արտահանել Եվրոպա։ Անտուանը Ֆրանսիայում հիմնեց շաքարի գործարան, Հնդկաստանում բացեց առևտրի տուն և սկսեց մրցակցել ֆրանսիական այլ ընկերությունների հետ։
Իր պլանտացիաներն ըդնլայնելու համար, նա գնեց հազարավոր սևամորթ ստրուկների։ Եվ բոլորն արդեն իմացան, որ նա միայն օգտվում է Ճիզվիտների միության անունից, սակայն գործունեության արդյունքը պատանում էմիայն իրեն։ Հայր Անտուանը շարունակում էր ներդրումներ անել իր պլանտացիաներում, ստրուկներ պահել ու հիմնել ընկերություններ։ Նրա հարստությունն օր օրի աճում էր։ Սակայն ֆրանսիացիների կարծիքով, նրա գործունեությունը հակասում էր ճիզվիտների գաղափարախոսությանը, ովքեր քարոզում էին աղքատություն, իսկ փողի պաշտամունքը համարում սատանայի ծուղակ։
Հարստանալու մոլուցքով տարված, գորղները սկսեցին գրել գրքեր, որոնցում գովաբանում էին հարստությունը և հարստանալու ցանկությունը։ Նրանցից էր հայտնի փիլիսոփա Ջոն Լոքը։ Լոքն իր ամենակարևոր գրքերը հրատարակել է 17-րդ դարի վերջերին, երբ Անգլիան աստիճանաբար առաջ էր գնում Ամերիկայում և հետ էր մղում հնդկացիներին։
«Երկու տրակտատ կառավարության մասին» գրքում Լոքն անգլիացիների կողմից Ամերիկայի հսկայական հողերի օգտագործումը բնական և խելամիտ էր համարում, նշելով, որ «հնդկացիները չէին օգտվել այդ երկրի բնությունից»։
Նա գրում է․ «Պատկերացրեք, որ հանդիպել եք խնձորենու կամ կաղնու, որը ոչ մեկին չի պատկանում։ Ծառի պտուղը պատկանում է նրան, ով այն քաղել է։ Տարայի ջուրը նրա համար է, ով այն ազատել է բնության ճիրաններից։ Աստված աշխարհը տվել է բոլոր մարդկանց: Չպետք է բողոքել նրա դեմ, ով վերցրել է դրա միասն ու բավարար չափով թողել ուրիշների համար»։
Նա այս տողերը գրել է այն ժամանակ, երբ հնդկացիների հողում պատերազմների ու սպիտակամորթների արյունահեղությունների մասին լուրերը հասան Անգլիա։ Ու եթե որևե մեկը մինչ այդ ցավում էր հնդկացիների համար ու քննադատում իր հայրենակիցներին, մեծ փիլիսոփայի ու ուսուցչի խոսքերը լսելով, պետք է հանգստանար։ Իրականում Լոքն այս խոսքերը գրել է սեփական խիղճը հանգստացնելու համար։ Շատ եվրոպացիների նման, նա նույնպես երազում էր հասրտանալ ու ստրկավաճառությունը համարում էր շահավետ բզինես։ Նա ներդրումներ էր արել ստրկատիրությամբ զբաղվող երկու անգլիական ընկերություններում, , բացի այդ գնել էր Royal African Company-ի բաժնետոմսերի մի մասը։ Սակայն նա չբավարարվեց այդ ներդրումներով և թագավորներին ու ազդեցիկ պետական գործիչներին մատուցած ծառայությունների շնորհիվ, Կարոլինա շրջանում ձեռք բերեց 48 հազար ակր հող և դարձավ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ հողատերերից մեկը։ Հատկանշական է, որ անգլիական բնակավայրերի ղեկավարները հողի մասին օրենքներ սահմանելիս օգտվում էին Լոքի «Երկու տրակտատ կառավարության մասին» գրքից։ Ջոն Լոքը և շատ այլ եվրոպացիներ օգտվում էին այս օրենքներից՝ հնդկացիներին պատկանող հողերի սեփականատեր դառնալու համար:
Կկուն ավելի շատ տարածված է Անգլիայում։ Այս թռչունը երբեք բույն չի հյուսում և ձու է ածւմ ուրիշ թռչունների բռներում։ Այդ բնում ապրող թռչունը ջերմացնում է թե իր, թե կկվի ածած ձվերը։ Իսկ երբ կկվի ձագը դուրս է գալիս ձվից, հարձակվում է բնի մեջ գտնովղ մյուս ձագերի վրա ու նրանց դուրս շպրտում բնից։ Երբ թռչունը վերադառնում է բույնը՝ կերակրելու ձագերին, կարծում է, թե միայն այս ձագն է կենդանի մնացել և ամբողջ կերակուրը տալիս է նրան։ Կկվի կյանքը տարօրինակ նմանություն ունի որոշ եվրոպական երկրների պատմության հետ։ Երկրներ, որ ծովային երկարատև ճամփորդությունից հետո մտնում էին մեկ ուրիշ երկիր։ Սկզբւմ նրանք բնիկների հյուրն էին լինում, իսկ հետո սպանում էին նրանց ու տիրանում նրանց հողերին։
Եվրոպացի փիլիսոփա Լյուիս Մամֆորդը կապիտալիզմը համեմատում է կկվի ձագի հետ, որը ձվից դուրս գաուց հետո, իր կողքին ուրիշ ոչ մեկին չի հանդուրժում։ Մեկը մյուսի հետևիօց ստեղված անգլիական, հոլանդական, ֆրանսիական Օստ Ինդիա ընկերություններն իրենց նավերն ուղարկեցին Ասիա։ Սկզբում նրանք առևտուր էին անում բնիկների հետ։ Ու թեև այդ գործարքներից շատերի ժամանակ ապրանքների գինը զարմանալիորեն հեռու էր դրանց իրական արժեքից, սակայն ընկերությունները չբավարարվեցին դրանով և որոշ ժամանակ անց գրավեցին բնիկների հողերը։ Սակայն կկվի ձագը միայն իրեն էր տեսնում բնում։ Այս ընկերությունները չէին հանդուրժում միմյանց և մրցակցությունը շարունակվում էր այնքան, մինչև մեկը դուրս շպրտվեր «բնից»։ Սակայն պատմությունն այդտեղ էլ չէր ավարտվում։ Հաղթող ընկերությունների տերերը սկսում էին մրցել բորսայում։ Խոշոր բաժնետերերը փորձում էին իրենց ձեռքից խլել փոքր ներդրողների բաժնետոմսերը և դուրս մղել նրանց ընկերությունից։ Իսկ ընկերություններին ու երկրներին հեռացնելուց հետո նրանք անցնում էին իրենց հայրենակիցներին։ Արդյունքում, անգամ երկու մեծահարուստ չէին կարողանում մնալ իրար հետ ու նրանցից մեկը դուրս էր մղվում ընկերությունից։
Կապիտալիզմը մի կկու էր, որն իր կյանքի առաջին իսկ պահերից ձգտում էր վերացնել իր մրցակիցներին, և որի ողջ կյանքն ամփոփվեց մեկ նախադասության մեջ՝ «Սկզբում՝ խաբեություն, վերջում՝ պատերազմ»։