Ապրիլ 22, 2024 10:26 Asia/Tehran

Իրավապաշտպան կառույցները վերջերս փաստագրել են պաղեստինցիների դեմ սիոնիստական ռեժիմի բանակի կիրառած խոշտանգումներն ու չարաշահումները:Այս խոշտանգումները ,ֆիզիկական ու հոգեբանական խիստ ու միտումնավոր վնասներն են ,որոնք պաղեստինցի գերիների վրա երկարաժամկետ ազդեցություն են  ունենալու:

 

 

Այս փաստերի համաձայն, իսրայելցի զինվորականները հարձակվելով այն  բնակարանների և կենտրոնների վրա , որոնք պաղեստինցիները օգտագործում են, որպես ապաստարան ,նրանց ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների են  ենթարկում : Բացի այդ սիոնիստ զինվորականները ,ձերբակալած պաղեստինցիներին ,շատ բարդ ձևերով են խոշտանգում:

Մարդու իրավունքների եվրոպական-միջերկրածովյան կազմակերպությունը (Euro-Med)  սարսափելի փաստեր ու տեղեկություններ  է ստացել և հարցազրույց վարել  իսրայելցի զինվորների կողմից խոշտանգվածների հետ:

Գազայի Ալ-Զեյթուն թաղամասում բնակվող 21-ամյա երիտասարդ Ռամազան Շամլախը ասել է,որ սիոնիստական ռեժիմի բանակայինները կամայականորեն  ձերբակալել և օգտագործել են իրեն,որպես մարդկային վահան ,որը միջազգային իրավունքի խախտում է համարվում: Շամլախի խոսքով՝ սիոնիստական բանակի զինվորները ,հերթաբար նրան խոշտանգել են անխղճորեն: Նա ասում է ,որ սիոնիստ զինվորները նրա դեմքին և մարմնի վրա խորը սպիներ են թողել ,որոնցից որոշները երբեք չեն ապաքինվելու: Պաղեստինցի այս երիտասարդը ասում է ,որ իր եղբոր Ահմեդի հետ վիրավորվել է 2014 թվականին և իր երեք քույրերը ևս իրենց բնակարանում սիոնիստ զինվորականների հարձակման թիրախ են դարձել:

Սիոնիստ զինվորները ,Ռամազան Շամլախի քույրերին ու եղբորը խոշտանգելուց հետո անհայտ վայր են փոխադրել: Սիոնիստները Շամլախին տարել են մի զինապահեստ ու խիստ ծեծի ենթարկել նրան,նրա վրա քարեր նետելով: Նաև,Իսրայելի բանակի զինվորներից մեկը  դանակով կտրել է Շամլախի եղունգներն ու մատները և դանակի սուր ծայրը նրա ականջը մտցնելով կտրել է ականջի մի մասը: Վերջում էլ երկաթե ծանր աթոռով հարվածել են նրա երեսին ու գլխին:

Պաղեստինցի մեկ այլ քաղաքացի ասում է ,որ սիոնիստ զինվորները նրան ձերբակալել են Ալ-Զեյթունում գտնվող իր բնակարանում և խիստ ծեծի ենթարկել: Պաղեստինցի այս քաղաքացին ,Մարդու իրավունքների եվրոպական-միջերկրածովյան կազմակերպությանը (Euro-Med) ասել է ,որ իսրայելցի զինվորներից մեկը դանակով կտրել է նրա դեմքի ,ձեռքերի և մեջքի մաշկի մի մասը: Սիոնիստ այս զինվորը  պաղեստինցի քաղաքացուն խոշտանգելու ժամանակ անընդատ կրկնել է այս նախադասությունը.«Մենք կոչնչացնենք ձեզ»:

Պաղեստինցիներից մեկը Մարդու իրավունքների եվրոպական-միջերկրածովյան կազմակերպությանը (Euro-Med) ասել է,որ սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումից առաջ ապաստանել է Գազայում գտնվող Երմուք մարզահամալիրում և այնտեղ խոշտանգման ենթարկվել:

Մարդու իրավունքների եվրոպական-միջերկրածովյան կազմակերպության (Euro-Med) դիտորդի  հետ զրույցում պաղեստինցիները պատմել են այն մասին որ  սիոնիստական ռեժիմի բանակի կողմից իրենց բնակարանների ,տարագրյալների ապաստարանների ու թաղամասերի վրա հարձակումների ժամանակ ,խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել: Նրանք անդրադարձել են սաստիկ ծեծերին, խոշտանգումներին, նվաստացումներին և զոհերին վնասելուն: Բացի այդ ,սիոնիստ զինվորները միտումնավոր սպիներ են թողնում զոհերի մարմնի վրա ,որոնք հեշտությամբ չեն ապաքինվում և խելագարների նման խոշտանգում են նրանց:

Այս քայլերը ապացուցում են ,որ Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածում ,շարունակաբար թիրախ են դարձնում Պաղեստինի ժողովրդին և ֆիզիկական ու հոգեբանական խիստ խոշտանգումներով ,իրականացնում են պատերազմական հանցագործություն և մարդկության դեմ ոճրագործություն:

Իրավապաշտպան կառույցների զեկույցի համաձայն, ներկայումս սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվում են 8145 պաղեստինցի բանտարկյալներ: 1967 թվականից մինչ օրս 251 պաղեստինցիներ են նահատակվել սիոնիստական ռեժիմի բանտերում:

Պաղեստինցի գերիների հովանավոր խմբերը հայտարարել են,որ ներկայումս ավելի քան 200 պաղեստինցի երեխաներ կալանքի տակ են սիոնիստական ռեժիմի բանտերում ,այդ թվում Գազայի հատվածից 23 երեխաներ ,որոնք կալանավորված են Մեգիդո բանտում:

Մարդու իրավունքների խմբերի հավաստմամբ այս տվյալները միայն վերաբերում են Գազայում ձերբակալված երեխաներին ,իսկ իրական թվերը շատ ավելին են:

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն,սիոնիստական ռեժիմը անցյալ վեց ամիսներին ,Գազայում սպանել է ավելի քան 14 հազար պաղեստինցի երեխաների, իսկ ներխուժումները շարունակվելով և Գազայում հազարավոր զոհեր անհետանալով ,այս տվյալները վերջնական չեն:

Գրեթե պաղեստինցի բոլոր երեխաները ,որոնք կալանքի տակ են իսրայելական բանտերում ու կալանավայրերում ,ձերբակալման առաջին իսկ պահից ամենակոպիտ վերաբերմունքին են արժանանում ,որոնց մաս են կազմում ֆիզիկական ու հոգեբանական  դասակարգված խոշտանգումները: Հոգեբանական խոշտանգումը ,որպես սոցիալական բռնության մի մասը, ֆիզիկական վնասներից  շատ ավելի հոգեկան սարսափ են  ստեղծում:

Պաղեստինի գերիների ակումբը ևս օրերս մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է,որ սիոնիստական ռեժիմի պատասխանատուները Գազայի դեմ պատերազմը սկսելուց  իվեր շարունակել են դաժանաբար ձերբակալել պաղեստինցիներին,իսկ հրաժարվում են բացահայտել նրանց ճակատագրի,կալանավայրի և թվաքանակի մասին տեղեկությունները:

Այս հաղորդագրության մեջ միջազգային իրավական բոլոր կառույցներին և իմասնավորի ՄԱԿ-ին  պահանջ է ներկայացվել  ,որ ճնշման ենթարկեն սիոնիստական օկուպանտ ռեժիմին ,որպեսզի պարզի պաղեստինցի գերիների ճակատագիրը և դադարեցնի նրանց խոշտանգումը:

Այս հաղորդագրության մեջ  ներկայացվելով սիոնիստների ոճրագործությունների որոշ օրինակներ ,նշվել է ,որ պաղեստինցի 66-ամյա գերի Նաել Ալ-Բարղուսին, Ռամոլլահի արևմուտքում գտնվող Ուֆեր բանտից դեպի օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող Ջալբու բանտ տեղափոխվելու ժամանակ ,խոշտանգման է ենթարկվել:

Հաղորդագրության մեջ նշվել է ,որ Ալ-Բարղուսիի մարմնին հարվածել են հրացանով և մահակով :Նա  և իր գերի մյուս ընկերները երեք ժամ անընդատ ծեծի են ենթարկվել : Հաղորդագրության մեջ նաև շեշտվել է ,որ հրացանով հարվածելը կրծքին ու կրծքավանդակին ,սիոնիստական ռեժիմի բանտերում ընդհանրացած խոշտանգումներից են ,որոնց հետևանքով գերիները ունենում են կոտրվածքներ և կապտուկներ:

Ալ-Ջազիրա լրատվական գործակալությունը ևս մի զեկույց է հրապարակել սիոնիստական ռեժիմի բանակի արգելափակարաններում պաղեստինցի գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին : Գազայի հատվածում ձերբակալվածները , ոմանք  երիտասարդներ և մյուսները տարեցներ են և ձերբակալվել են լոկ այն պատճառով ,որ բնակվում են օկուպացված տարածքների հետ սահմանագծում ,և նրանք դերակատար չեն եղել բախումներում:

Սիոնիստական ռեժիմի բանտերից ազատ արձակված որոշ պաղեստինցիներ ակնարկելով իրենց մարմնի վերքերին, կապտուկներին և նշաններին ,ասել են որ սիոնիստ բանտապահները  իրենց խոշտանգման են ենթարկել էլեկտրահոսանքի լարերով:

«Հինգ հազար օր դժոխքում»այն 200 էջանոց գրքի խորագիրն է ,որի հեղինակն  է պաղեստինցի գերի Հոսեյն Սալամեն:Գրքում աննկարագրելի  դրվագներ կան այն անմարդկային պայմանների մասին ,որոնց դիմացել է հեղինակը, օկուպանտ ռեժիմի մենախուցերում։  Հեղինակը այդ պայմանները նմանեցրել է մեռելների աշխարհում ապրելուն:Հասան Սալամեն ձերբակալվել է 1996 թվականին , երբ ղեկավարում էր մահապարտական մի գործողություն ,ի պատասխան ՀԱՄԱՍ շարժման ռազմական  թև՝ Էզեդին Ղասամի գվարդիաների հրամանատար Յահիա Այաշի սպանության:

Գրքի առաջին գլուխները ներկայացնում են պաղեստինցի գերիների տառապալից պայմանները մենախուցերում : Մենախուցերը 2 մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ են , որոնք լի են տարատեսակ  միջատներով և վնասակար կենդանիներով։  Գրքում նշված է ,որ գերիները անընդատ սիոնիստ պահակների գեշերային հարձակումներին էին ենթարկվում:

Պաղեստինցի գերիների նպատակային խոշտանգումները,համարվում են սիոնիստական ռեժիմի կոպիտ ծրագրերը՝  Դիմադրության ճակատից արժեքավոր տեղեկություններ ստանալու և նրանց հոգեկանը փշրելու համար: Իհարկե  սիոնիստ որոշ պաշտոնատարներ նույնիսկ չեն բավարարվում  այդ աստիճանի ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումներով:

Ժամանակին օկուպացված Ղոդսի քաղաքապետի տեղակալ Արիե Քինգը ,իր X միկրոբլոգի  գրառման մեջ  մի պատկեր հրապարակեց Գազայում պաղեստինցի գերիներից և պահանջեց նրանց թաղել ողջ-ողջ: Ծայրահեղական այս սիոնիստը, լուսանկարներ հրապարակելով այն պաղեստինցի գերիներից ,որոնք Գազայում  գերեվարվել էին  սիոնիստների կողմից ,գրել է.«Եթե ես լինեի որոշում կայացնողը, ապա կհրամայեի բուլդոզերներին ողջ-ողջ թաղել այս մրջյուններին (պաղեստինցի բանտարկյալներին)»։