Ապրիլ 22, 2024 10:29 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման պատճառներն ու ծավալները։

Երկուշաբթի՝ ապրիլի 1-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչները 6 կառավարվող հրթիռներով թիրախավորեցին Դամասկոսում Իրանի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Իրանի հյուպատոսության շենքը։ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով նահատակվել են իրանցի յոթ ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ գեներալ-մայոր Զահեդին, և  Սիրիայի վեց քաղաքացիներ։

Շուրջ չորս ամիս առաջ իսրայելական բանակը թիրախավորեց Դամասկոսում Իրանի դեսպանատան դիվանագետ և երկրորդ խորհրդական, նահատակ Սեյեդ Ռազի Մուսավիին։

Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակվելու Իսրայելի ահաբեկչական ռեժիմի նոր հանցագործությունն  արժանացել է տարածաշրջանային ու միջազգային բուռն արձագանքների։ Տարածաշրջանի և աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի այս վախկոտ և հանցավոր գործողությունը, այն համարելով երկրների քաղաքական ներկայացուցչությունների գրասենյակների անվտանգության և անձեռնմխելիության և դիվանագետների անվտանգության վերաբերյալ միջազգային օրենքների և կանոնակարգերի բացահայտ խախտում։

-------

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս  նիստ է անցկացրել Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա Իսրայելի դաժան հարձակման առնչությամբ։

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Իհարկե, Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Հարավային Կորեան, հրաժարվեցին դատապարտել Իսրայելին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստում դատապարտել է Իսրայելի ռեժիմի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչպես նաև հարձակումները Սիրիայի վրա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ասել է.«Մենք խստագույնս դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան շենքի թիրախավորումը, որի հետևանքով զոհվել են նրա աշխատակիցները»։Դեսպանատան աշխատակիցների դիվանագիտական ​​անձեռնմխելիությունը պետք է հարգվի 1963 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայի համաձայն։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան Անվտանգության խորհրդին կներկայացնի բանաձեւի նախագիծ՝ դատապարտելու Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստում դատապարտել է նաև Իսրայելի գործողությունները Գազայում և հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Չինաստանի ներկայացուցիչն ասել է.-«Իսրայելի գործողությունը Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում է, և Չինաստանը վճռականորեն դատապարտում է այդ գործողությունը»։ «Իսրայելի գործողությունը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է։ Չի կարելի թույլ տալ նման հանդուգն գործողություններ կատարել դիվանագիտական ​​վայրերի նկատմամբ», հավելել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալը։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին այս հարձակման մասին իր հայտարարության մի հատվածում նշել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս սարսափելի հանցագործությունները և տմարդի ահաբեկչությունները։ Իսրայելի ռեժիմը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային օրենքները, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Իսրայելի ռեժիմի հանցագործությունն ավելին է, քան հանցագործություն։ Այս հանցագործությունը և ահաբեկչությունը բացահայտ անարգանք է միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքի, այն է՝ ներկայացուցիչների և դիվանագիտական ​​և հյուպատոսական վայրերի անձեռնմխելիության նկատմամբ։

Էրշադին նաև ասաց, որ այս հանցագործությունը ակնհայտորեն խախտում է դիվանագիտական ​​և հյուպատոսական անձեռնմխելիության հիմնական սկզբունքը, ինչպես նաև 1961 թվականին ընդունված դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիան, 1963 թվականին ընդունված հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և  1973 թվականին ընդունված  դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային պաշտպանությունից օգտվող այլ անձանց դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան:

Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը թիրախավորելու և իրանցի յոթ խորհրդականների զոհվելուն հանգեցրած Իսրայելի ագրեսիան և հանցավոր գործողությունը  ցույց տվեցին, որ այս անօրինական և կեղծ ռեժիմը հավատարիմ չէ միջազգային կանոններից և օրենքներից ոչ մեկին:

Դիվանագիտական ​​և հյուպատոսական կենտրոնների, այդ թվում՝ դեսպանատների և հյուպատոսությունների վրա հարձակումը միջազգային արձանագրությունների և այդ վայրերի անձեռնմխելիության խախտման վառ օրինակ է, որը չի կարող ընդունել որևէ երկիր կամ կազմակերպություն։

Հյուպատոսությունների և դեսպանատների վրա հարձակումը կարող է հանգեցնել միջազգային հարաբերություններում լարվածության ստեղծման և սրման և վտանգել համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը։ Նաև այս հարձակումը համարվում է անօրինական և անընդունելի գործողություն և մշտապես դատապարտվում է միջազգային հանրության կողմից։ Ուստի աշխարհի տասնյակ կազմակերպություններ ու երկրներ հայտարարություններ ու հաղորդագրություններ հրապարակելով դատապարտել  են Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

Այս հարցն է առաջանում, թե ի՞նչ պատճառներով է տխրահռչակ ու ահաբեկչական սիոնիստական ​​ռեժիմը հարձակվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

Նկատի ունենալով, որ Իսրայելը ներկայումս բախվում է միջազգային և նույնիսկ ներքին հասարակական կարծիքի ամենամեծ ճնշմանը՝ վերջ դնելու Գազայի ժողովրդի անխնա սպանությանը, ինչո՞ւ է նա մեծացրել այդ ճնշումների շրջանակն իր դեմ՝ թիրախավորելով Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը:

Որոշ վերլուծաբաններ, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունմանը և Գազայի հատվածում ցեղասպանությունը դադարեցնելու վերաբերյալ Սիոնիստական ռեժիմին ուղղված միջազգային հանրության կոչին, Դամասկոսի վրա սիոնիստների վերջին հարձակումը համարում են Նեթանյահուի կողմից արված փորձ Իսրայելի հանրային կարծիքի մոտ ձեռքբերում ունենալու և պատերազմը հյուսիսային ճակատում ընդլայնելու համար։

Քարոզչական արշավ սկսելով՝ Իսրայելի արտակարգ իրավիճակների ազգային կաբինետը մտադիր է Ռաֆահի վրա հարձակումը ցույց տալ որպես ՀԱՄԱՍ-ի քաղաքական-ռազմական կյանքի ավարտը, ինչը հակասում է դաշտային իրողություններին։

Նման պայմաններում,Իսրայելի ներկայիս կաբինետը փորձում է տարբեր ճակատներում ռազմաքաղաքական արկածախնդրությունների դիմելով փորձել իր շանսը օկուպացված տարածքներում կայանալիք ընտրություններում հաղթելու և իշխանության ղեկին մնալու համար։

Ներքին տարաձայնությունները Նեթանյահուի կաբինետում և Իսրայելի ժողովրդի բողոքի աճը Այս ռեժիմին կանգնեցրել են  բազմաթիվ մարտահրավերների առջև։

Օկուպացված տարածքներում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի հետևանքով այս տարածքների ներսում Իսրայելի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացվում։

Ցուցարարները բոլորն էլ բողոքում են պատերազմը կառավարելու եղանակի դեմ և պահանջում են Նեթանյահուի հրաժարականը։

Իսրայելցի գերիների ազատ արձակման պահանջներն ավելացել են, այս խնդիրներին ավելացել են հյուսիսում տեղահանվածների վիճակը և ծովային փոխադրումների անապահովության հետևանքով տնտեսական ծանր գնաճը: Մյուս կողմից, ռազմական ուժերի հոգնածությունն ու հյուծվածությունը չափազանց փխրուն են դարձրել Նեթանյահուի կոալիցիոն կաբինետի վիճակը։ Սա այն դեպքում,երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը թիրախավորելու Իսրայելի վախկոտ և հանցավոր գործողությունների հետ մեկտեղ, պաղեստինյան օկուպացված տարածքներում ապրող մարդկանց շրջանում Իրանի արձագանքի հետ կապված անվտանգության մտահոգությունները մեծացել էին:

Մինչ Իրանի պատասխան գործողությունը՝ «Եդիոտ Ահրոնոտ» իսրայելական թերթը հաղորդել էր,որ Իրանի արձագանքի հետ կապված մտահոգություններից ելնելով  Իսրայելի իշխանությունները որոշ երկրներում փակել են 28 դեսպանատներ և հյուպատոսություններ։

Դա այն դեպքում,երբ Իրանի արձագանքի վերաբերյալ մտահոգության պատճառով Իսրայելի բանակը բերվել էր մարտական պատրաստվածության վիճակի։

Եբրայական ԶԼՄ-ները նաև հաղորդել էին օկուպացված տարածքներում խանութների լեփ-լեցուն լինելու մասին։ Սիոնիստական ​​համայնքը մտահոգ լինելով Իրանի արձագանքի կապակցությամբ , սկսել էր պարենային պաշար  կուտակել։

Սիոնիստական ​​լրտեսական կազմակերպության նախկին պաշտոնյա՝ Սիմա Շայնը խոստովանել էր, որ Թեհրանն ունի ուժ՝ արձագանքելու Դամասկոսում  Իրանի հյուպատոսության վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակմանը: Շայնն ընդգծելով Իրանի հզորությունը Սիոնիստական ​​ռեժիմին հարվածելու և պատասխան գործողություն իրականացնելու համար՝ ռեժիմի պաշտոնյաներին առաջարկել է չթերագնահատել Իրանի կարողությունը։

Մի իրավիճակում, երբ օկուպացված տարածքներում ապրող մարդիկ մեծ դժվարությունների են հանդիպել Գազայի դեմ պատերազմում, Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա հարձակվելու Նեթանյահուի անխոհեմ որոշումը վկայում է այս ռեժիմի վարչապետի տկարամտության մասին, ով փորձում է  պատերազմական նոր ճակատներ բացել։