-
Հեյկո Մաասը՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարար
Մարտ 08, 2018 15:18Գերմանիայի ԱԳՆ նոր ղեկավարը կլինի Հեյկո Մաասը, հաղորդում է Der Spiegel-ը:
-
Գերմանիան ԱՄՆ-ին զգուշացրել է առևտրական պատերազմի հետևանքների կապակցությամբ
Մարտ 06, 2018 14:13Գերմանիան ԱՄՆ-ին զգուշացրել է եվրոպական ապրանքների համար այդ երկրի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով առևտրական պատերազմի հետևանքների կապակցությամբ: Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտն ասել է, որ մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի որոշումը սխալ է և առևտրական պատերազմի է հանգեցնելու: Բեռլինի տեսանկյունից, դա վնասելու է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի առևտրականներին, բանվորներին ու սպառողներին:
-
Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են ստեղծել նոր կառավարություն
Մարտ 04, 2018 11:40Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքների հետ համատեղ ձևավորել իշխող կոալիցիա՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
-
Բողոքի ցույց Գերմանիայում՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության դեմ
Մարտ 04, 2018 03:21Շաբաթ օրը Բեռլինում կազմակերպված հանրահավաքի հազարավոր մասնակիցներ քննադատել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը:
-
2017 թ.-ին Գերմանիայում մուսուլմանների դեմ 950 հարձակում է տեղի ունեցել
Մարտ 03, 2018 07:46Գերմանիայի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ 2017 թվականին այդ երկրում գրանցվել է մուսուլմանների ու իսլամական հաստատությունների դեմ 950 հարձակման դեպք:
-
Կրեմլը հերքել է ռուս հաքերների կիբեր-հարձակման լուրը Գերմանիայի դեմ
Մարտ 02, 2018 14:26Կրեմլի խոսնակը հերքել է լուրերն այն մասին, որ ռուս հաքերները կիբեր-հարձակում են իրականացրել Գերմանիայի դեմ:
-
Իրանը և Գերմանիան ստորագրել են միջուկային համագործակցության փաստաթուղթ
Փետրվար 17, 2018 07:38Իրանը և Գերմանիայի GRS ընկերությունը ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է ԻԻՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայիլ Կլոր Բեռչթոլդտի և Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Սալեհիի ներկայությամբ:
-
Մերկել .«Բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար »
Փետրվար 16, 2018 07:15Հինգշաբթի օրը, Բեռլինում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրմի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Գերմանիայի կանցլերը նշել է, որ բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար:
-
Բեռլինալե միջազգային կինոփառատոնը մեկնարկեց «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ
Փետրվար 16, 2018 07:01Գերմանիայում մեկնարկել Է Բեռլինալե միջազգային կինոփառատոնը, այն բացվել Է «Շների կղզին» մուլտֆիլմի ցուցադրմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
-
Գերմանիայի ընդդիմությունը Բեռլինից պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ
Փետրվար 15, 2018 15:10Բեռլինում Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման շեմին , Գերմանիայի կառավարության ընդդիմադիր թևը Անգելա Մերկելից պահանջում է կոշտ ու թափանցիկ դիրքորոշում որդեգրել Անկարայի նկատմամբ: