-
ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում
Հունվար 18, 2018 06:28Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել:
-
Թուրքիան նախատեսում է սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր ստեղծել
Հունվար 17, 2018 15:12Թուրքական ռազմաարդյունաբերական ASELSAN, ROKETSAN ընկերությունները, TÜBİTAK SAGE ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը համաձայնագիր են կնքել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ, որի համաձայն Թուրքիայում պետք է սկսվի սեփական հեռահար հակաօդային համակարգերի արտադրությունը:
-
Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել.կա երեք զոհ
Հունվար 17, 2018 14:03Թուրքիայի հարավային հատվածում տեղի ունեցած ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է:
-
Էրդողանը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Հունվար 17, 2018 12:04Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում սահմանային ուժեր ստեղծելու մտադրությունը: Էրդողանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան կողմի նման քայլը բացարձակապես անընդունելի է իրենց համար:
-
Լարիջանի. Անվտանգության հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է
Հունվար 16, 2018 04:14Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Ամերիկացիները դեռևս Սիրիայում արկածախնդրության են ձգտում և այդ պատճառով անվտանգության հետ կապված հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է»:
-
Թուրքիան մեծ քանակությամբ զինատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմաններին
Հունվար 15, 2018 04:02Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի տարածքում ռազմական հավանական գործողություն իրականացնելու նպատակով, Թուրքիայի բանակը մեծ քանակությամբ զորուժ ու զինատեխնիկա է տեղակայել Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Սիրիայի սահմանին:
-
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա
Հունվար 14, 2018 12:20Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան ինչպիսի քաղաքականություն կվարի օրակարգային մի շարք հարցերում:
-
ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց
Հունվար 14, 2018 12:14ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:
-
Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Սիրիայի սահմանին
Հունվար 14, 2018 08:04Անկարան ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
-
Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում
Հունվար 14, 2018 07:12Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի բնակության տարածքներում՝ Մանբիջ և Աֆրին քաղաքներում: