Թուրքիան մեծ քանակությամբ զինատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմաններին
Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի տարածքում ռազմական հավանական գործողություն իրականացնելու նպատակով, Թուրքիայի բանակը մեծ քանակությամբ զորուժ ու զինատեխնիկա է տեղակայել Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Սիրիայի սահմանին:
Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ականատեսների վկայությամբ զինատեխնիկայով կուտակված ու զորայիններ փոխադրող ինքնագնացներ կիրակի օրը անվտանգության խիստ վերահսկողության ներքո ժամանել են Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ռազմական աղբյուրներ տեղեկացրել են այդ երկրի բանակի աջակցման նոր ստորաբաժանումների հարավ-արևելյան Շանլիուրֆա նահանգ ժամանելու մասին:
Ի դեպ, Թուրքիայի բանակի հրետանային միավորները շաբաթ օրը գնդակոծեցին Աֆրին քաղաքի մերձակայքում գտնվող քրդական ուժերի դիրքերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց, որ Թուրքիայի բանակը մոտ օրերս հարձակման կանցնի Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի դեմ:
Թուրքիան 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Սիրիայի հյուսիսում, «Եփրատի վահան» անվան ներքո գործողություն սկսելով հայտարարեց, որ նպատակ ունի Սիրիայի հյուսիսում 5000քկմ տարածությամբ ապահով գոտի ստեղծել: