Նոյեմբեր 28, 2020 10:51
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը ցավակցական ուղերձ է հղել իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, որում ասված է. «Անկասկած այս ահաբեկչությունը հուսահատ քայլ էր պայմանավորված Իրանի երդվյալ թշնամիների տկարությամբ, հատկապես Իրանի գիտական առաջընթացը և կարողությունները սահմանափակելու հարցում: Դա վկայում է նաև տարածաշրջանում և քաղաքական ոլորտում նրանց կրած իրարահաջորդ պարտությունների մասին»: