Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմին. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i129207-Իրանի_ժողովուրդը_լավագույնս_դիմադրեց_տնտեսական_քաղաքական_ու_հոգեբանական_պատերազմին._Ռոհանի
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատերազմին , Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 03, 2020 16:00 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու  հոգեբանական պատերազմին. Ռոհանի

Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատերազմին , Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը լավագույնս դիմադրեց տնտեսական, քաղաքական ու հոգեբանական պատերազմին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը երկրում 25 էլեկտրամատակարարման նախագծերի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Ոչ միայն ամերիկացիներն այլև աշխարհում ոչ մեկը չէր պատկերացնում, որ Իրանի  ժողովուրդը կարող է երկիրը լավ կառավարել այսպիսի դժվարին և  տնտեսական, քաղաքական ու  հոգեբանական պատերազմի պայմաններում»:

Իրանի նախագահը հավելել է. «Չնայած պատժամիջոցներին ու բոլոր ճնշումներին, մարդիկ երբեք էներգետիկայի ու առօրյա կարիքների պակաս չեն զգացել և երկրում մեծ իրադարձություններ են տեղի ունեցել առողջապահության, բուժման , ճանապարհաշինության և բազում այլ ոլորտներում»:

Ռոհանին նաև ասել է.«Չնայած խիստ պատժամիջոցներին, Իրանը կարողացել է կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն ունենալ»:

Խուզեստանի, Խորասան Ռազավիի և Սիստան ու Բալուչեստանի  նահանգներում  Իրանի նախագահի ներկայությամբ տեսակապի ձևաչափով կայացած արարողության ժամանակ  շահագործման է հանձնվել էլեկտրաարդյունաբերության 25 նախագիծ: