Ռոհանի. Թշնամին զայրացել է, որ չի հասել Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակին
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Թշնամին զայրացել է, որ Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակն իրականություն չի դարձել»:
Երեքշաբթի օրը կայացած կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, ընդգծելով, որ այս մեծ հաջողությունը ձեռք է բերվել կիրառված քաղաքականությունների ու միջոցառումների և Իրանի ժողովրդի դիմադրության շնորհիվ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է. «Մարդիկ վստահ են, որ տնտեսական դիմադրությունն արդյունք է տվել և պատժամիջոցներ սահմանողները ստիպված են հետ կանգնել իրենց ճանապարհից: Այդ իսկ պատճառով, ապագայի մասին կանխատեսումները դրական են, ինչի հավաստիքն են տարբեր շուկաների տնտեսական վարքագծերը»:
Առաջիկա տարվա բյուջեում նավթից կախված չլինելը բյուջեի դրական փոփոխականներից համարելով, նախագահ Ռոհանին ասել է. «Ճշգրիտ հաշվարկներով և հենվելով երկրին պարտադրված տնտեսական ծանր պատժամիջոցներին դիմակայելու գործընթացում ձեռք բերված փորձի վրա, կառավարությունը համապատասխան ծրագրեր է մշակել, ինչը մեծ ձեռքբերում է համարվում»: