Ռոհանի. Իրանի միջուկային գիտնականների սպանությունը վկայում է թշնամիների հերթական պարտության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i128956-Ռոհանի._Իրանի_միջուկային_գիտնականների_սպանությունը_վկայում_է_թշնամիների_հերթական_պարտության_մասին
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը ցավակցական ուղերձ է հղել իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, որում ասված է. «Անկասկած այս ահաբեկչությունը հուսահատ քայլ էր պայմանավորված Իրանի երդվյալ թշնամիների տկարությամբ, հատկապես Իրանի գիտական առաջընթացը և կարողությունները սահմանափակելու հարցում: Դա վկայում է նաև տարածաշրջանում և քաղաքական ոլորտում նրանց կրած իրարահաջորդ պարտությունների մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 07:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի միջուկային գիտնականների սպանությունը վկայում է   թշնամիների հերթական պարտության մասին

ԻԻՀ նախագահը շաբաթ օրը ցավակցական ուղերձ է հղել իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, որում ասված է. «Անկասկած այս ահաբեկչությունը հուսահատ քայլ էր պայմանավորված Իրանի երդվյալ թշնամիների տկարությամբ, հատկապես Իրանի գիտական առաջընթացը և կարողությունները սահմանափակելու հարցում: Դա վկայում է նաև տարածաշրջանում և քաղաքական ոլորտում նրանց կրած իրարահաջորդ պարտությունների մասին»:

Հասան Ռոհանին հավելել է. «Համաշխարհային բռնության նենգ ձեռքերը, Սիոնիստական բռնապետ ռեժիմի միջոցով, արյունոտվեցին մեր հայրենիքի խիզախ որդիներից մեկի արյամբ, Իրանի ժողովրդին պատճառելով մեծ վիշտ»:

Նրա խոսքերով. «Իրանի ժողովրդի ստոր թշնամիներն այս քայլով ոչ միայն թուլացնելու են գիտական առաջադիմության ուղղությամբ ընթանալու և  նոր գագաթներ նվաճելու   մեր երիտասարդների և գիտնականների կամքը,  այլ ավելի են գոտեպնդվելու, որպեսզի շարունակեն այս գերապատիվ նահատակի ճանապարհը: Մեր նահատակների արյունն ավելի է ոգևորելու և ներշնչելու մեզ»: