Ռոհանի.Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա
https://parstoday.ir/hy/news/iran-i129338-Ռոհանի.Իրանի_նավթի_արտահանումը_զրոյի_հասցնելու_Թրամփի_երազանքն_իրականություն_չի_դառնա
Անդրադառնալով Իրանի նավթի ու պետրոքիմիական արտադրանքների արտահանման դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 16:12 Asia/Tehran
  • Ռոհանի.Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա

Անդրադառնալով Իրանի նավթի ու պետրոքիմիական արտադրանքների արտահանման դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու Թրամփի երազանքն իրականություն չի դառնա»:

Կիրակի օրը, կառավարության տնտեսական համակարգման շտաբի 185-րդ նիստում,  կարևորելով երկրի նավթի արդյունահանումը արտահանման բնական տարողությանը հասցնելու պատրաստակամությունը, Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ն իրագործվելով և պատժամիջոցների չեղարկմամբ, կարճ ժամանակում Իրանի նավթի վաճառքը ավելի քան երկու միլիոն բարելի հասավ և  հարուստ փորձի և միջոցների շնորհիվ, այսօր էլ կարող ենք շատ արագ ավելացնել նավթի արդյունահանումը»:

Կառավարության տնտեսական շտաբի որոշմամբ, Իրանի նավթի նախարարությունը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ երեք ամսվա ընթացքում նավթարդյունաբերության ռեսուրսներն ու սարքավորումները նավթի արդյունահանման ու վաճառքի համար պատրաստելու ուղղությամբ:

Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խափանվել են որոշ աշխատանքներ, Հասան Ռոհանին ասել է.«Նման աննախադեպ պայմաններում, կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ այս վիճակից տուժած մարդկանց աջակցելու համար»: