Ռոհանի. ԱՄՆ-ին այլ ելք չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմադրությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i129156-Ռոհանի._ԱՄՆ_ին_այլ_ելք_չի_մնում_քան_հանձնվել_Իրանի_ժողովրդի_դիմադրությանը
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմամբ, այդ երկրի նոր կառավարությանն այլ բան չի մնում, քան ենթարկվել Իրանի ժողովրդի դիմադրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 12:16 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ին այլ ելք չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմադրությանը

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմամբ, այդ երկրի նոր կառավարությանն այլ բան չի մնում, քան ենթարկվել Իրանի ժողովրդի դիմադրությանը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում հայտարարել է. «2018 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը չի կարողացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հակաիրանական բանաձեւի որևէ նախագիծ»:

Ռոհանին հավելել է. «Իրավական ոլորտում արդարադատության միջազգային դատարանում ԱՄՆ-ի դեմ ուղղված Իրանի հայցը վաղ փուլում հաջող ընթացք է ունեցել: Այս պահին հայցը գտնվում է քննարկման վերջին փուլում և հուսով եմ, որ այս փուլում նույնպես հաջողություն կունենանք»: 

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Ստեղծված իրավիճակն առավել քան երբևէ, ավելի է ուժեղացրել Իրանի պաշտպանական ուժը, հատկապես ռազմածովային ուժերի ոլորտում: Սուզանավերի, օդուժի կործանիչների, ուղղաթիռների, հրթիռների և  ռազմավարական նշանակության զինատեսակների արտադրության հարցում, իրավիճակն անհամեմատելի է անցյալի հետ»: