Ռոհանի. Իրանի ժողովուրդը կպատասխանի նահատակ Ֆախրիզադեի սպանությանը
Նոյեմբեր 28, 2020 16:16 Asia/Tehran
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «Թող բոլոր թշնամիներն իմանան, որ Իրանի պաշտոնյաները և ժողովուրդը համարձակորեն և քաջությամբ կպատասխանեն հանցագործություներին»:
Շաբաթ օրը կայացած կառավարության նիստում, անդրադառնալով իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, Հասան Ռոհանին հայտարարել է. «Այս դաժան սպանությունը ցույց է տալիս, որ իսլամական Իրանի թշնամիները անհանգստացած են: Նրանք զգում են, որ համաշխարհային իրավիճակը փոխվում է և պետք է առավելագույնս օգտվեն այս մի քանի շաբաթներից»:
Ռոհանին հավելել է. «Սիոնիստական ռեժիմը և Իրանի ժողովրդի բոլոր թշնամիները պետք է իմանան, որ իրանցի գիտնականները երկիրը կտանեն զարգացման ուղղությամբ»:
Պիտակ