-
Իրանի վսեմ ժողովրդի արվեստը պատժամիջոցներն ու սպառնալիքները հնարավորությունների վերածելն է. Ռայիսի
Սեպտեմբեր 06, 2023 13:59Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (չորեքշաբթի) Հարավային Խորասան նահանգի Դարմյան քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Իրանի վսեմ ժողովրդի արվեստն է համարել պատժամիջոցներն ու սպառնալիքները հնարավորությունների վերածելը՝ ասելով. «Բոլորը պետք է աշխատեն հույսով ու մեծ ջանքերով, որպեսզի կատարված գործերն ու ծառայությունները հասնեն կատարելության»։
-
ԻԻՀ գերագույն առաջնորդ. Եթե դիմադրեք, գագաթը կնվաճեք
Սեպտեմբեր 06, 2023 12:50Հոսեյնական Արբաինի(Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի) առիթով ուսանողների կազմակերպած սգո արարողության ժամանակ ունեցած ելույթում, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Եթե դիմադրեք, գագաթը կնվաճեք»:
-
Իրանի համահայկական խաղերի բացումը կատարվելու է Սեպտեմբերի 7-ին «Արարատ» մարզավանում
Սեպտեմբեր 06, 2023 11:13Թվականիս սեպտեմբերի 7-ին Թեհրանի «Արարատ»մարզավանում բացումն է կատարվելու Իրանի 54-րդ Համահայկական մարզական խաղերի,որը նախաձեռնում է Հ.Մ.«Արարատ»կազմակերպության մարզական միությունը:
-
Թեհրանում կայացել է Արբաինի քայլարշավը
Սեպտեմբեր 06, 2023 07:06Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացել է շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի քայլերթը, որին մասնակցել են մեծ թվով երեխաներ ու դեռահասներ:
-
Իրանի արձագանքը Բահրեյնում սիոնիստական դեսպանատան բացմանը
Սեպտեմբեր 06, 2023 06:58Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիոնիստ ոճրագործ առաջնորդների ձեռքը սեղմելու և ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու որոշ իսլամական կառավարությունների գործողությունները չեն փրկի այս երերուն ռեժիմին փլուզման անմիջական վտանգից»:
-
Իրանը պատրաստ է զարգացնել պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները հարևանների հետ
Սեպտեմբեր 06, 2023 06:10Անդրադառնալով առաջիկա մեկ ամսում Իրանի նկատմամբ սպառազինական բոլոր տեսակի պատժամիջոցների դադարեցմանը, ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զարգացնելու պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները բոլոր անկախ և դաշնակից երկրների, հատկապես հարևանների հետ՝ հավաքական ջանքերի սկզբունքի հիման վրա և անվտանգության, փոխադարձ հարգանքի, խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով։
-
Իրանը քննադատել է ԱԽ անդամներին
Սեպտեմբեր 06, 2023 06:06ՄԱԿ-ում իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է ձեռնպահ մնան պատժամիջոցները որպես իրենց անօրինական միակողմանի գործողությունների քող կամ որպես քաղաքական նպատակներ առաջ տանելու միջոց օգտագործելուց»:
-
Այսօր շիաների երրոդ իմամ Հոսեյյնի նահատակության քառասուներորդ օրն է՝ Արբաինը
Սեպտեմբեր 06, 2023 05:49Սեպտեմբերի 6-ին Քարբալայում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է:
-
Իրանահայերի խանդավառ մասնակցությունը Արբաինի ուխտավորներին ծառայություններ մատուցելու գործում
Սեպտեմբեր 05, 2023 15:37«Մեհր» լրատվական գործակալությունը «Երբ Թամարչինը դառնում է էթնոսների և կրոնների միասնության դրսևորում» վերնագրված հոդվածում մեջ նշել է հայերի և ասորիների կողմից ուխտավորներին սպասարկելու կետեր հիմնելու մասին՝ Իմամ Հոսեյնիի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի ուխտավորներին ծառայություններ մատուցելու համար: Այն գրել է, որ Թամարչինի սահմանում Հոսեյնական ուխտավորներին ծառայություններ մատուցելով, նրանք ցույց տվեցին, որ Իմամ Հոսեյնը վեր է ազգություններից, կրոնից ու դավանանքից:
-
Միաբևեռության պատրանքը ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների աքիլլեսյան գարշապարն է.Քաղաքագետ
Սեպտեմբեր 05, 2023 15:15Միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին ԱՄՆ-ի քաղաքական ենթադրությունները հնացած համարելով ասել է,-«Միաբևեռության պատրանքը ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների, այդ թվում Բայդենի անկարող կառավարության աքիլլեսյան գարշապարն է»: