-
Իրանի տրանսպորտի նախարար. Իրանի տարանցիկ ցանցը նավթի պես եկամտաբեր է
Հունիս 27, 2023 15:41Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Իրանը լոգիստիկայի և տարանցման հնարավորությունների երկիր է, և տարանցիկ ցանցը, միջանցքը, ճանապարհը և երկաթուղին կարող են երկրի համար բերել հարստություն և եկամուտ այնքան, որքան նավթը»:
-
Մեկնարկում են Թավրիզից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները
Հունիս 27, 2023 14:27Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրենն ասաց. ««Ասաջեթ» ավիաընկերությունը Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայանից սկսել է թռիչքներ իրականացնել Իրանի Թավրիզ քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան և հակառակ ուղղությամբ:
-
Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարը Մոսկվայում կհանդիպի Պատրուշեւի հետ
Հունիս 27, 2023 13:22Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան եւ նախատեսում է հանդիպել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, տեղեկացրել է IRIB գործակալությունը։
-
ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում
Հունիս 27, 2023 13:16Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի անդամն ասաց որ այժմ եկել է ժամանակը,որպեսզի արդար դատավարությամբ ԱՄՆ-ն պատասխանատվության ենթարկվի միջազգային դատարանում:
-
ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է հանրային իրավունքի իրացման անհրաժեշտությունը
Հունիս 27, 2023 13:00Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով Իրանի դատական իշխանության բացառիկ կարևորությունը,նշել է, որ դատական իշխանության վերափոխման փաստաթղթի լիարժեք իրականացումը, իշխանության ներսում և դրսում կոռուպցիայի դեմ պայքարը, հանրային իրավունքի իրացումը, օրինական ազատությունների ապահովումը և հանցագործության կանխարգելումը, դատական իշխանության կարևոր պարտականություններից են համարվում:
-
Նշվեց ազգային բարերար Սանդուխտ Միրզախանեանի 100_ամյակը
Հունիս 27, 2023 11:50Երեկ Սօսե Մայրիկ տարեցների տնում նշվեց ազգային բարերար Սանդուխտ Միրզախանյանի ծծնդյան 100ամյակը։Նա իր բոլոր ունեցվածքը նվիրաբերել է Թեհրանի Ազգային իշխանությանը ,միջոցառմանը ներկայ էր Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի ատենապետ ճրտ.Նորայր Արամյանը։
-
Իսլամական հեղափոխության առաջնորդ. «Միասնությունն» ու «հոգեւորությունը» ենթարկվում են կայսերապաշտության թշնամությանն ու խափանարարությանը
Հունիս 27, 2023 08:18Հաջջի մեծ կոնգրեսի կապակցությամբ ուղերձում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ «Միասնությունն» ու «հոգևորությունը» ժամանակի այս պահին ավելի շատ են ենթարկվում կայսերապաշտության և սիոնիզմի թշնամությանն ու ոչնչացմանը, քան անցյալում։
-
Գեներալ Սալամի. Իրանում խռովություն հրահրող ցանկացած զինված անձի ներկայությունն անհանդուրժելի է
Հունիս 27, 2023 07:24ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Իսլամական Հանրապետությունում խռովություն հրահրող ցանկացած զինված անձի ներկայությունն անհանդուրժելի է, և Իրանը երկրի անկախության ու անվտանգության դավաճանների ասպարեզը չէ»:
-
Միջազգային զարգացումները նորվեգացի պաշտոնյայի և Ալի Բաղերիի հանդիպման առանցքը
Հունիս 27, 2023 07:07Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային գործերի գլխավոր տնօրենը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական տեղակալի հետ, մտքեր փոխանակել։
-
ԻԻՀ նախագահ. Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության
Հունիս 27, 2023 06:32Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը համարել է կարևոր քայլ խաղաղության ճանապարհին և ասել.«ԻԻՀ-ը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»: