Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարը Մոսկվայում կհանդիպի Պատրուշեւի հետ
Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան եւ նախատեսում է հանդիպել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, տեղեկացրել է IRIB գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանն այսօր առավոտյան իջել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, նա հանդիպելու է անվտանգության ոլորտի եւ իրավակարգի ուժերի ռուս պաշտոնական անձանց հետո»,- նշվել է հաղորդագրությունում։
Գործակալության տեղեկացմամբ՝ գլխավոր հրամանատարը Մոսկվա է ժամանել ռուսական կողմի պաշտոնական հրավերով՝ համագործակցության համաձայնագրի ստորագրման համար իրավապահ գործունեության ոլորտում, եւ որպեսզի ծանոթանա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Ռուսաստանի հնարավորություններին, ինչպես նաեւ բանակցություններ վարի մի շարք բարձրաստիճան անձանց հետո, որոնց թվում են Պատրուշեւը եւ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։