Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i102910-Գազի_գնի_շուրջ_բանակցությունները_շարունակվում_են._Նիկոլ_Փաշինյան
Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2019 15:12 Asia/Tehran
  • Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյան

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող գնահատականներին, թե առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են։

«Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչն է պարտությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:

News.am