Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել
https://parstoday.ir/hy/news/armenia-i10408-Արցախի_նախագահը_Անվտանգության_խորհրդի_նիստ_է_գումարել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2016 09:46 Asia/Tehran
  • Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

orer.am

2/4/2016