2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ են ներկայացրել․․․
https://parstoday.ir/hy/news/armenia-i104609-2030_թվականի_ֆուտբոլի_աշխարհի_առաջնությունն_ընդունելու_հայտ_են_ներկայացրել
Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնելու համար համատեղ հայտով հանդես կգան Արգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2019 09:16 Asia/Tehran
  • 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ են ներկայացրել․․․

Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնելու համար համատեղ հայտով հանդես կգան Արգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը:

Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան:

Մունդիալն առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում, և այժմ Լատինական Ամերիկայի երկրները մեծ շահագրգռվածություն ունեն 100 տարի անց կրկին ընդունելու աշխարհի առաջնությունը:

Բացի Լատինական Ամերիկայի վերոնշյալ երկրներից Մունդիալը հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաև Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան:

1in.am