Իրանական կողմն առաջարկում է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները. Գարեգին Բաղրամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i104996-Իրանական_կողմն_առաջարկում_է_գազի_հետ_փոխանակել_հանքարդյունաբերությունից_ստացվող_ապրանքները._Գարեգին_Բաղրամյան
Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2019 19:00 Asia/Tehran
  •  Իրանական կողմն առաջարկում է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները. Գարեգին Բաղրամյան

Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը:

«Դեռ չեն կոնկրետացրել, թե ինչ տիպի ապրանքի մասին է խոսքը: Գիտեք, որ Հայաստանի և Իրանի միջև կա փոխանակման պայմանագիր՝ գազ-էլեկտրոէներգիայի դիմաց, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում են փոխել այլ ապրանքներ գազի դիմաց, բայց, կրկնում եմ, դեռ չեն հստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Փոխնախարարը նշեց, որ ցանկացած փոխշահավետ առաջարկ քննարկելի է, որովհետև Հայաստանը կունենա լրացուցիչ գազ ներկրելու հնարավորություն:

«Ժամանակին մենք Թուրքմենստանից գազ գնելիս 50 տոկոսը վճարում էինք կանխիկ, մյուս 50 տոկոսը՝ հայկական արտադրանքով: Տեքստիլ էինք տալիս և այլն ու կորուստ չէինք ունենում  ապրանքի ինքնարժեքում»,- նշեց Գ. Բաղրամյանը:

 Tert.am