Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ապրիլ 15, 2019 13:41 Asia/Tehran
Մոսկվայում մեկնարկել է Հայաստան Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից:
Մինչ այս հանդիպման մեկնարկը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից:
Ավելի վաղ՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:
tert.am
Պիտակ