Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106381-Մեկնարկել_է_Հայաստանի_Ադրբեջանի_և_Ռուսաստանի_արտգործնախարարների_հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստան Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 15, 2019 13:41 Asia/Tehran
  • Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստան Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից:

Մինչ այս հանդիպման մեկնարկը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից:

Ավելի վաղ՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

 

tert.am