Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106564-Հանրապետության_նախագահ_Արմեն_Սարգսյանի_շնորհավորել_է_Քրիստոսի_hրաշափառ_hարության_տոնի_առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական խոսք է հղել Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 09:14 Asia/Tehran
  •  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական խոսք է հղել Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահի շնորհավորական խոսքում նշված է. «Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր, քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ: Իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ: Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով: Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի:Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Armenpress.am