ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո
Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն:
Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:
News.am