Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. Բախտաձե
https://parstoday.ir/hy/news/armenia-i106914-Վրաստանը_Եվրախորհրդի_նախագահող_երկիրը_կդառնա_2019_թվականին._Բախտաձե
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 12:26 Asia/Tehran
  • Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. Բախտաձե

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:

«2019 թվականի աշնանը մեր պետականության պատմության մեջ ևս մեկ Էջ կգրվի, երբ Վրաստանը դառնա Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր»,- ասել է Բախտաձեն:

Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն աշխատում են այն գերակայությունների վրա, որոնք գործողության գլխավոր ծրագիրն են լինելու նախագահման ժամանակաշրջանում: Վրաստանը նախագահությունը կընդունի նոյեմբերին Ֆրանսիայից, որը, իր հերթին, այն մայիսին կստանա Ֆինլանդիայից: Վրաստանն առաջին անգամ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կգլխավորի կես տարի՝ մինչեւ 2020 թվականի մայիսը:

verelq.am