Վրաստանը մտադիր Է ՆԱՏՕ-ի հետ ակտիվորեն համագործակցել Սեւ ծովում. Զուրաբիշվիլի
https://parstoday.ir/hy/news/armenia-i107107-Վրաստանը_մտադիր_Է_ՆԱՏՕ_ի_հետ_ակտիվորեն_համագործակցել_Սեւ_ծովում._Զուրաբիշվիլի
Վրաստանը ձգտում Է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր Է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 12:01 Asia/Tehran
  • Վրաստանը մտադիր Է ՆԱՏՕ-ի հետ ակտիվորեն համագործակցել Սեւ ծովում. Զուրաբիշվիլի

Վրաստանը ձգտում Է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր Է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով լեհական պետության ղեկավար Անջեյ Դուդայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: «Կարեւոր Է այն, որ ՆԱՏՕ-ն մոտենում Է Վրաստանին, ձգտում Է դեպի Վրաստան: Սեւ ծովը կարեւոր վայր Է դարձել, եթե խոսենք անվտանգության ապահովման մասին: Վրաստանը ցանկանում Է մեր գործընկերների հետ ամբողջական մասնակցություն ունենալ այդ հարաբերություններին, հոգ տանել, որպեսզի Սեւ ծովը մնա խաղաղության ու անվտանգության գոտի, խուսափել հակամարտություններից»,-ասել Է նա:«Անհնարին ոչինչ չկա: Մենք ամեն ինչ Էլ կկարողանանք անել, եթե ցանկանանք»,-ասել Է Զուրաբիշվիլին՝ պատասխանելով Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հարցին: «Բայց հարկավոր Է իրատես լինել: Հարկավոր Է հասկանալ, որ Եվրոպան դեռեւս պատրաստ չԷ»,-հավելել Է պետության ղեկավարը:«Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք Է կանգ առնենք: Մեզ հարկավոր Է դինամիկա: Մենք պետք Է ներկա լինենք բոլոր ձեւաչափերում, որտեղ մեզ կընդունեն, որպեսզի աստիճանաբար ԵՄ մտնենք նախքան այն պահը, երբ (ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ) քաղաքական որոշումը պատրաստ լինի»,-նշել Է Վրաստանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am