Վրաստանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i107125-Վրաստանն_սկսել_է_էլեկտրաէներգիա_արտահանել_Թուրքիա_եւ_Ռուսաստան
Վրաստանի Էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 04:18 Asia/Tehran
  • Վրաստանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան

Վրաստանի Էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:

Արտահանումն սկսվել Է մայիսից, եւ դրա օրական ծավալն այսօրվա դրությամբ կազմում Է 2,78 մլն կիլովատ-ժամ՝ Թուրքիա եւ 2,61 մլն կիլովատ-ժամ՝ Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նշվում Է, որ արտահանումն սկսելը կապված Է վրացական հիդրոԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիայի թողարկման ավելացման հետ:

Կանխատեսումային հաշվեկշռի համաձայն, որը հաստատվել Է Էկոնոմիկայի նախարարության կողմից, այս տարի Վրաստանից պլանավորվում Է մինչեւ 700 մլն կիլովատ-ժամ ԷլեկտրաԷներգիայի արտահանում, ինչը չորս անգամ պակաս Է ներմուծումից: Վրաստանում ԷլեկտրաԷներգիայի ներմուծում հարկավոր չի լինի միայն մայիս-հուլիսին:

Armenpress.am