Թուրքիայում վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107409-Թուրքիայում_վարժանքի_ժամանակ_խաղարկվելու_է_Մեծամորի_ատոմակայանի_վթարի_սցենարը
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 15:19 Asia/Tehran
  • Թուրքիայում վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով:

Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ, հայտնում է Ermenihaber-ը

Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:

Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:

2019-ի հունիսին ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:  

Armedia.am