Ներկայացվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i107639-Ներկայացվել_է_Ստանիսլավ_Զասի_թեկնածությունը_ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարի_պաշտոնում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ) ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը միավորման գլխավոր քարտուղարի պաշտոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 16:11 Asia/Tehran
  • Ներկայացվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ) ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը միավորման գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Այս մասին ԱԳՆԽ նիստում ասել է ղրղզական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայն առաջարկության՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն ստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նախարարը։

Զասին նշանակելու որոշումը կընդունվի աշնանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, ճշգրտել են կազմակերպությունում։

news.am