Ներքին խմորումներ. Քաղհասարակության ներկայացուցիչները դժգոհ են. ինչ է առաջարկում ԵՄ-ն
https://parstoday.ir/hy/news/armenia-i107887-Ներքին_խմորումներ._Քաղհասարակության_ներկայացուցիչները_դժգոհ_են._ինչ_է_առաջարկում_ԵՄ_ն
​​​​​​​«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2019 09:49 Asia/Tehran
  • Ներքին խմորումներ. Քաղհասարակության ներկայացուցիչները դժգոհ են. ինչ է առաջարկում ԵՄ-ն

​​​​​​​«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա եւ քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձեւաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից եւ 3-ը` գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»:

 

news.am