Բախտաձեն շնորհակալ է Փաշինյանին 2 երկրի սերտ գործակցությանը նպաստելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i107904-Բախտաձեն_շնորհակալ_է_Փաշինյանին_2_երկրի_սերտ_գործակցությանը_նպաստելու_համար
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2019 16:11 Asia/Tehran
  • Բախտաձեն շնորհակալ է Փաշինյանին 2 երկրի սերտ գործակցությանը նպաստելու համար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», - գրել է նա:

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել երկու երկրի միջև բարեկամության և սերտ գործակցության մեջ Փաշինյանի ներդրած ավանդի համար:

«Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»,- ասված է Մամուկա Բախտաձեի ուղերձում:

Panarmenian.net