Իրանն այսօր վավերացրել է ԵՏՄ հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը.Մ. Մելքումյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i108253-Իրանն_այսօր_վավերացրել_է_ԵՏՄ_հետ_Ազատ_առեւտրի_մասին_համաձայնագիրը.Մ._Մելքումյան
Իրանն այսօր վավերացրել է ԵՏՄ հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2019 14:47 Asia/Tehran
  • Իրանն այսօր վավերացրել է ԵՏՄ հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը.Մ. Մելքումյան

Իրանն այսօր վավերացրել է ԵՏՄ հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:

Հունիսի 10-ին  «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց  ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց, որ այդ հարցով բանակցությունները վարել է Հայաստանը: «Հուսով եմ, որ երեք տարուց մենք կանցնենք լիարժեք եւ վերջնական ազատ առեւտրի ռեժիմի», - ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ այստեղ կողմերը մեծ ռեզերվներ ունեն հետագա աճի համար:

News.am