Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i108336-Վրաստանը_կմասնակցի_Ադրբեջանի_և_Թուրքիայի_կողմից_անցկացվող_համատեղ_զորավարժություններին
Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 12, 2019 14:57 Asia/Tehran
  • Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին

Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին:

Այդ մասին Գաբալայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան:

Նրա խոսքով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր:

«Մենք հանդիպման ընթացքում հաստատել ենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,- հավելել է նա:

Ըստ Իզորիայի` Գաբալայում կայացած հանդիպումը կարևոր էր «իրենց ժողովուրդների անվտանգության ապահովման» տեսանկյունից:

Verelq.am