Լարված իրավիճակ. ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i108611-Լարված_իրավիճակ._ցուցարարները_շրջափակել_են_հյուրանոցը_որտեղ_է_նաև_ՀՀ_ԱԺ_պատվիրակությունը
Այսօր Թբիլիսիում պետք է շարունակվեր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, սակայն վրացի մի խումբ պատգամավորներ խաթարել են նիստի աշխատանքը՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքին, որ դրան ներկա է նաև Ռուսաստանի պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2019 15:14 Asia/Tehran
  • Լարված իրավիճակ. ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը

Այսօր Թբիլիսիում պետք է շարունակվեր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, սակայն վրացի մի խումբ պատգամավորներ խաթարել են նիստի աշխատանքը՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքին, որ դրան ներկա է նաև Ռուսաստանի պատվիրակությունը:

Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Ինչպես պարզաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ տարաբնույթ շահարկումներից զերծ մնալու համար, քանի որ երկու կողմում էլ Հայաստանի բարեկամ և դաշնակից պետություններ են:

Այս րոպեներին վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Ինչպես Թբիլիսիից հայտնում է պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։

Verelq.am