Վրաստանի նախագահն ընդհատել Է այցը Բելառուս եւ վերադառնում Է Թբիլիսի
https://parstoday.ir/hy/news/armenia-i108627-Վրաստանի_նախագահն_ընդհատել_Է_այցը_Բելառուս_եւ_վերադառնում_Է_Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել Է իր այցը Բելառուս եւ վերադառնում Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Բելառուսի կառավարական շրջանակների մի աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2019 08:53 Asia/Tehran
  • Վրաստանի նախագահն ընդհատել Է այցը Բելառուս եւ վերադառնում Է Թբիլիսի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել Է իր այցը Բելառուս եւ վերադառնում Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Բելառուսի կառավարական շրջանակների մի աղբյուր:

«Վրաստանի նախագահն ուղեւորվում Է օդանավակայան, օդանավի թռիչքի թույլտվություն Է տրված»,- ասել Է զրուցակիցը:

Վրաստանի նախագահն այցով Մինսկ Էր ժամանել հունիսի 20-ին: Պլանավորվում Էր, որ նա հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետի, բելառուսական խորհրդարանի զույգ պալատների ղեկավարների հետ: վերադառնում Է Թբիլիսի:

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ Է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել Է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային Է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Facebook-ում: «Երկրի եւ հասարակության պառակտումը եւ ներքին դիմակայությունը ձեռնտու Է միայն Ռուսաստանին, եւ այսօր դա նրա ամենափորձված զենքն Է»,- գրել Է պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ռուսական հինգերորդ շարասյունը ներկա վիճակում ավելի վտանգավոր Է, քան բացահայտ ագրեսիան: Զուրաբիշվիլին ընդգծել Է, որ նրանք, ովքեր խրախուսում են ներքին դիմակայությունը Վրաստանում, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքականությունը եւ իրականացնում են Կրեմլի պլանները: «Ռուսաստանը մեր թշնամին Է եւ զավթիչ»,- հավելել Է Վրաստանի նախագահը:

Armenpress.am