Վրացական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i108786-Վրացական_պատվիրակությունը_կմասնակցի_հայ_վրացական_միջկառավարական_հանձնաժողովի_նիստին
Հինգշաբթի Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 16:46 Asia/Tehran
  • Վրացական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հինգշաբթի Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։

Վրացական պատվիրակությունը կգլխավորի ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես եւ նախատեսված էր, տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում։ Վրացական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, հայկական կողմից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

News.am