Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109460-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_բացատրություն_տալու_է_կանչել_Բաքվում_Վրաստանի_դեսպանին
Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2019 16:13 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին

Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ:

Ավելի վաղ սահմանապահ ծառայությունից նշել են, թե  սահմանապահ զորքերի ծառայության տարածքում վրացի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է եղել:

armenpress.am