Թուրքիան ստեղծելու է իր ռազմակայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլից. թուրքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i109686-Թուրքիան_ստեղծելու_է_իր_ռազմակայանը_Նախիջեւանում_չվախենալով_Կրեմլից._թուրքագետ
Ռուսաստանը Թուրքիայի համար եղել եւ շարունակում է մնալ ռազմավարական հակառակորդ, եւ Անկարայի ու Մոսկվայի մերձեցումը ավելի շուտ կրում է ժամանակավոր բնույթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 04:24 Asia/Tehran
  • Թուրքիան ստեղծելու է իր ռազմակայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլից. թուրքագետ

Ռուսաստանը Թուրքիայի համար եղել եւ շարունակում է մնալ ռազմավարական հակառակորդ, եւ Անկարայի ու Մոսկվայի մերձեցումը ավելի շուտ կրում է ժամանակավոր բնույթ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր շահերի գոտի եւ շարունակում է մնալ Ռուսաստանի մրցակիցը։ Անկարայի շահերը հստակ դրսեւորվել են դեռ անցյալ դարի 90-ական թվականներին։

Սաֆրաստյանն ուշադրություն դարձրեց Թուրքիայի ակտիվացմանը Նախիջեւանում՝ նշելով, որ դա ամենևին էլ  պատահական բնույթ չի կրում և ուղղված է երրորդ ռազմակայանի ստեղծմանը երկրի սահմաններից դուրս.
«Անկարայի բոլոր գործողությունները Նախիջեւանում, ըստ էության, նախնական աշխատանք է՝ ուղղված այդ կայանի ձեւավորմանը: Եթե Թուրքիան ամրացնի իր դիրքերը Նախիջեւանում, ապա դա փաստացի կնշանակի նրա դիրքերի ամրապնդում ընդհանրապես Անդրկովկասում»,- ասաց թուրքագետը:

Փորագետը նաև կանխատեսեց, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները վաղ թե ուշ վատթարանալու են, քանի որ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր շահերը։ Դա թույլ կտա Թուրքիային ավելի վստահ ստեղծել իր կայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլի արձագանքից։

verelq.am