Միասին հանուն մոլորակի. հայ և թուրք երեխաները Ստամբուլում ֆլեշմոբ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i109691-Միասին_հանուն_մոլորակի._հայ_և_թուրք_երեխաները_Ստամբուլում_ֆլեշմոբ_են_անցկացրել
Երիտասարդ ցուցարարների շարքում եղել են նաև հայ երեխաներ, իսկ կազմակերպիչներից մեկը հայազգի Իրեն Բիչակչին է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 07:21 Asia/Tehran
  • Միասին հանուն մոլորակի. հայ և թուրք երեխաները Ստամբուլում ֆլեշմոբ են անցկացրել

Երիտասարդ ցուցարարների շարքում եղել են նաև հայ երեխաներ, իսկ կազմակերպիչներից մեկը հայազգի Իրեն Բիչակչին է։

 Ստամբուլում տասնյակ երեխաներ բնապահպանական ֆլեշմոբ են արել։

Ակցիային մասնակցել են ինչպես թուրք, այնպես էլ հայ երեխաներ։

Արդեն երկրորդ տարին է՝ ամեն ուրբաթ տասնյակ դպրոցականներ և ուսանողներ Եվրոպայում ու ԱՄՆ–ում բողոքի խաղաղ ակցիաներ են անցկացնում։ Երիտասարդ ակտիվիստներն իրենց երկրների կառավարություններից պահանջում են բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված վճռական գործողություններ իրականացնել։

Շարժումը ստացել է «Ուրբաթը հանուն ապագայի» անվանումը։ Այն առաջացել է Շվեդիայում, իսկ առաջին ակտիվիստը 15–ամյա Գրետա Տունբերգն էր։ 

Նա մեկ տարուց ավել է՝ ուրբաթ օրերին բաց է թողնում դասերն ու միայնակ ցույց անում Շվեդիայի խորհրդարանի դիմաց` պահանջելով հավատարիմ մնալ Փարիզյան կլիմայական համաձայնագրին։

Շարժումը նաև Թուրքիա է հասել։ Ուրբաթ` հուլիսի 19–ին, տասնյակ դպրոցականներ փողոց են դուրս եկել «Եկեք մաքուր պահենք մոլորակը». «Առողջ բնություն` առողջ մարդկություն» և այլ պաստառներով։ Գրառումները եղել են անգլերեն, թուրքերեն ու արևմտահայերեն։ Երիտասարդ ցուցարարների շարքում եղել են նաև հայ երեխաներ, իսկ կազմակերպիչներից մեկը հայազգի Իրեն Բիչակչին է։

armeniasputnik.am