Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109754-Բացվել_է_Աղթամարի_Սուրբ_Խաչ_եկեղեցու_լուսանկարների_ցուցահանդեսը
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Թոփքափը պալատին կից Այա Իրինի եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Timeturk» լրատվամիջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 14:48 Asia/Tehran
  • Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Թոփքափը պալատին կից Այա Իրինի եկեղեցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Timeturk» լրատվամիջոցը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ կազմակերպիչները ընթերցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում նա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին համարում է քրիստոնեական աշխարհի և հատկապես հայ ժողովրդի համար հոգևոր կարևոր կենտրոն: «Այս և նմանատիպ պատմամշակութային հուշարձանները մեր երկրի հարստությունն են»,- նշվել է Էրդողանի ուղերձում:

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա, խոսելով եկեղեցու պատմության և յուրահատկությունների մասին, շեշտել է, որ այս իրադարձությունը շատ ավելին է, քան պարզապես ցուցահանդես, որը ընկալվում է, որպես շատ ավելի մեծ ծրագրի մի մասնիկ: Մաշալյանի խոսքով՝ միջոցառումը նաև նմանատիպ հուշարձանների միջազգային ճանաչմանն ուղղված քայլ է:

Ցուցահանդեսը բաց է լինելու 20 օր շարունակ: 

Armenpress.am