Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109792-Հայաստանը_կմասնակցի_Դուբայ_ԷՔՍՊՈ_2020_համաշխարհային_ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը և ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ալ Ալին հուլիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 25, 2019 19:01 Asia/Tehran
  • Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը և ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ալ Ալին հուլիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը և Նաջիբ ալ Ալին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը զրուցել են նաև ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին։

«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։

Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես, ներդրումային և զբոսաշրջային ներուժը։

Armenpress.am