Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110453-Վրաստանը_Ռուսաստան_տանող_նոր_ճանապարհի_շինարարությունը_կսկսի_մինչեւ_2019_ի_վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մամուկա Բախտաձեն ելույթ է ունեցել ավտոմոբիլային դեպարտամենտի վեց ամսվա աշխատանքի արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2019 14:25 Asia/Tehran
  • Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը

Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մամուկա Բախտաձեն ելույթ է ունեցել ավտոմոբիլային դեպարտամենտի վեց ամսվա աշխատանքի արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ընթացքում:

Օգոստոսի սկզբին Ասիական զարգացման բանկը Վրաստանին 415 մնլ դոլարի չափով վարկ էր տրամադրել նոր ավտոճանապարհի կառուցման համար:

«Մի քանի օրից կստորագրվի համաձայնագիր, եւ մինչեւ տարեվերջ կսկսվի երկրորդ նախագիծը՝ Կոբի-Գուդաուրի արագընթաց ավտոճանապարհը, որը պատմական նշանակություն ունի:
Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով: Իհարկե, դրա համար ներդրումներ են անհրաժեշտ, եւ այդ ներդրումներն արդեն ներգրավվել եւ ստորագրվել են», - նշել է Բախտաձեն:

Verelq.am